https://arm.sputniknews.ru/20220413/mijazgajin-hanrutjuny-mez-asum-er-ijecreq-lgh-kargavitshaki-harcum-dzer-nshadzvoghy-pashinjan-40836198.html
Միջազգային հանրությունը մեզ ասում էր` իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը. Փաշինյան
Միջազգային հանրությունը մեզ ասում էր` իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` հակառակ դեպքում միջազգային հանրությունը խնդրում էր իրենց վրա հույս չդնել։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T11:02+0400
2022-04-13T11:02+0400
2022-04-13T11:44+0400
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Միջազգային հանրությունը Հայաստանին ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Խոսելով Արցախի կարգավիճակի մասին` Փաշինյանը շեշտեց, որ եթե նախկինում ԼՂ կարգավորման հիմքում դրվում էր կարգավիճակը` դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, ապա այժմ հիմքում դրվում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները` դրանից բխեցնելով կարգավիճակը։«Մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց` ապահովելու ԼՂ–ի հայության անվտանգությունն ու իրավունքները»,– ասաց Փաշինյանը։ՀՀ վարչապետը շեշտեց, որ այդ ամենն ասելը հեշտ չէ, բայց եթե ՀՀ ժողովուրդը 44-օրյա պատերազմից հետո իրեն վստահելու որոշմանն է հանգել, այդ ամենն ասելն ու դրա համար պատասխանատվությունը ստանձնելն իր առաքելությունն է, իր լուծը, իր խաչը, որը պիտի տանի։Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ. Փաշինյան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
Միջազգային հանրությունը մեզ ասում էր` իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը. Փաշինյան
11:02 13.04.2022 (Թարմացված է: 11:44 13.04.2022) ՀՀ վարչապետի խոսքով` հակառակ դեպքում միջազգային հանրությունը խնդրում էր իրենց վրա հույս չդնել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Միջազգային հանրությունը Հայաստանին ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ կարող այս մասին ուղիղ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին։ Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Միջազգային հանրությունը մեզ ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք` մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,– ասաց Փաշինյանը։
Խոսելով Արցախի կարգավիճակի մասին` Փաշինյանը շեշտեց, որ եթե նախկինում ԼՂ կարգավորման հիմքում դրվում էր կարգավիճակը` դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, ապա այժմ հիմքում դրվում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները` դրանից բխեցնելով կարգավիճակը։
«Մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց` ապահովելու ԼՂ–ի հայության անվտանգությունն ու իրավունքները»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ այդ ամենն ասելը հեշտ չէ, բայց եթե ՀՀ ժողովուրդը 44-օրյա պատերազմից հետո իրեն վստահելու որոշմանն է հանգել, այդ ամենն ասելն ու դրա համար պատասխանատվությունը ստանձնելն իր առաքելությունն է, իր լուծը, իր խաչը, որը պիտի տանի։