https://arm.sputniknews.ru/20220413/medvedchuki-kiny-amusnun-azat-ardzakelu-khndranqvov-dimel-e-erdvoghanin-40862744.html
Մեդվեդչուկի կինը ամուսնուն ազատ արձակելու խնդրանքով դիմել է Էրդողանին
Մեդվեդչուկի կինը ամուսնուն ազատ արձակելու խնդրանքով դիմել է Էրդողանին
Sputnik Արմենիա
Մարչենկոն համոզված է, որ Թուրքիայի նախագահը կկարողանա գործի դնել իր հեղինակությունը։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T19:47+0400
2022-04-13T19:47+0400
2022-04-13T20:04+0400
ուկրաինա
ռեջեփ թայիփ էրդողան
կին
ամուսին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318584_0:0:1600:901_1920x0_80_0_0_6bae6295689b04fcda823ef310b4e5c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Օքսանա Մարչենկոն, որի ամուսնուն` «Ընդդիմադիր պլատֆորմ` կյանքի համար» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկին, ձերբակալել են Ուկրաինայում, ամուսնուն ազատ արձակելու խնդրանքով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Ապրիլի 11-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ Մեդվեդչուկին ձերբակալել են նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ։ Ուկրաինայի դատախազությունը Մեդվեդչուկի անհետացման մասին հայտնել էր դեռ փետրվարի վերջին։ Ավելի ուշ Զելենսկին Ռուսաստանին առաջարկել էր քաղաքական գործչին փոխանակել գերեվարված ուկրաինացիների հետ։«Ես շատ եմ վախենում Վիկտորի կյանքի համար։ Դուք մեծ հարգանք եք վայելում, և բոլոր լսում են Ձեզ։ Խնդրում եմ, հարգելի՛ պարոն նախագահ, օգտագործել Ձեր հեղինակությունը իմ ամուսնու` Վիկտոր Մեդվեդչուկի փրկության և ազատության համար»,- ասել է Մարչենկոն` դիմելով Էրդողանին։Նա վստահեցրել է, որ Մեդվեդչուկը օրենք չի խախտել։«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել և ունենում է ամուսնուս հետ, ամբողջությամբ հակասում է Ուկրաինա պետության իրավական հիմքերին և միջազգային իրավունքի նորմերին։ Ամուսնուս բռնի պահելը համարում եմ ահաբեկչության դրսևորում։ Պարո՛ն նախագահ, Դուք կողմ եք խաղաղ երկխոսությանը։ Բազմիցս ասել եք, որ իմ երկրի, Ուկրաինայի բարեկամն եք։ Եվ Ռուսաստանի բարեկամն էլ եք։ Ես հավատում եմ դրան»,- նշել է Մարչենկոն։Մեդվեդչուկը Ռադայի պատգամավոր է, հայտնի է որպես ուկրաինացի քաղաքական գործիչ, որը ընդդիմադիր կուսակցություն է ղեկավարում։ Նա միշտ կողմ է եղել խաղաղությանը, Ռուսաստանի և Ուկրաինայի փոխշահավետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Մեդվեդչուկը Ռուսաստանի հետ անդրկուլիսային հարաբերություններ երբեք չի ունեցել։Մեդվեդչուկը ՌԴ քաղաքացի չէ. Պեսկովը՝ գերիների հետ փոխանակման հնարավորության մասին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37318584_86:0:1527:1081_1920x0_80_0_0_68258f58e0df2b3f1a3f996dd1a63b95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռեջեփ թայիփ էրդողան, կին, ամուսին
ուկրաինա, ռեջեփ թայիփ էրդողան, կին, ամուսին
Մեդվեդչուկի կինը ամուսնուն ազատ արձակելու խնդրանքով դիմել է Էրդողանին
19:47 13.04.2022 (Թարմացված է: 20:04 13.04.2022) Մարչենկոն համոզված է, որ Թուրքիայի նախագահը կկարողանա գործի դնել իր հեղինակությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Օքսանա Մարչենկոն, որի ամուսնուն` «Ընդդիմադիր պլատֆորմ` կյանքի համար» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկին, ձերբակալել են Ուկրաինայում, ամուսնուն ազատ արձակելու խնդրանքով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Ապրիլի 11-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հայտնել էր, որ Մեդվեդչուկին ձերբակալել են նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ։ Ուկրաինայի դատախազությունը Մեդվեդչուկի անհետացման մասին հայտնել էր դեռ փետրվարի վերջին։ Ավելի ուշ Զելենսկին
Ռուսաստանին առաջարկել էր քաղաքական գործչին փոխանակել գերեվարված ուկրաինացիների հետ։
«Ես շատ եմ վախենում Վիկտորի կյանքի համար։ Դուք մեծ հարգանք եք վայելում, և բոլոր լսում են Ձեզ։ Խնդրում եմ, հարգելի՛ պարոն նախագահ, օգտագործել Ձեր հեղինակությունը իմ ամուսնու` Վիկտոր Մեդվեդչուկի փրկության և ազատության համար»,- ասել է Մարչենկոն` դիմելով Էրդողանին։
Նա վստահեցրել է, որ Մեդվեդչուկը օրենք չի խախտել։
«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել և ունենում է ամուսնուս հետ, ամբողջությամբ հակասում է Ուկրաինա պետության իրավական հիմքերին և միջազգային իրավունքի նորմերին։ Ամուսնուս բռնի պահելը համարում եմ ահաբեկչության դրսևորում։ Պարո՛ն նախագահ, Դուք կողմ եք խաղաղ երկխոսությանը։ Բազմիցս ասել եք, որ իմ երկրի, Ուկրաինայի բարեկամն եք։ Եվ Ռուսաստանի բարեկամն էլ եք։ Ես հավատում եմ դրան»,- նշել է Մարչենկոն։
Մեդվեդչուկը Ռադայի պատգամավոր է, հայտնի է որպես ուկրաինացի քաղաքական գործիչ, որը ընդդիմադիր կուսակցություն է ղեկավարում։ Նա միշտ կողմ է եղել խաղաղությանը, Ռուսաստանի և Ուկրաինայի փոխշահավետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Մեդվեդչուկը Ռուսաստանի հետ անդրկուլիսային հարաբերություններ երբեք չի ունեցել։