https://arm.sputniknews.ru/20220413/iskakan-hervosner-en-rd-despann-ajcelel-e-hajastani-paralimpik-kvomite-40870124.html
«Իսկական հերոսներ են». ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտե
«Իսկական հերոսներ են». ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտե
Sputnik Արմենիա
Կոպիրկինը հավաքականի անդամներին շնորհավորել է ՌԴ-ում հաջող ելույթների համար։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T23:38+0400
2022-04-13T23:38+0400
2022-04-14T09:58+0400
հայաստան
պարալիմպիկ խաղեր
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40868765_0:211:1280:931_1920x0_80_0_0_b23ef47d1cae19a71bfa10225388d7b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։Ըստ հաղորդագրության` Կոպիրկինը հանդիպել է կոմիտեի ղեկավար Հակոբ Աբրահամյանի և պարալիմպիկ հավաքականի անդամների հետ։Դիվանագիտական առաքելության ղեկավարը մարզիկներին շնորհավորել է այս տարվա մարտին Խանտի Մանսիյսկում կայացած Պարալիմպիկ ձմեռային խաղերին հաջող մասնակցության կապակցությամբ: Դեսպանը նշել է, որ հավաքականի ներկայացուցիչներն իսկական հերոսներ են, որոնք ցույց են տալիս իրական կենսասիրությունը, ոգու ուժն ու հաղթանակի կամքը:Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում պարալիմպիկ շարժման զարգացման հեռանկարները, ինչպես նաև ադապտիվ սպորտի ոլորտում հայ-ռուսական գործակցության լայն հնարավորությունները՝ այս տարվա մարտին 2 երկրի ազգային կոմիտեների ստորագրած համագործակցության հուշագրի հիման վրա:Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ էր տվել թույլ չտալ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Մարտի 2-ին Ռուսաստանի և Բելառուսի թիմերին թույլատրեցին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին, բայց չեզոք դրոշի ներքո։ Սակայն 17 ժամ անց Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) փոխեց իր որոշումը և արգելեց ռուսատանցիս և բելառուս մարզիկներին մասնակցել խաղերին:Մարտի 18-21-ը Խանտի Մանսիյսկում անցկացվեցին «Մենք միասին ենք. սպորտ» խորագրով պարալիմպիկ խաղերը: Ես շոկի մեջ էի. Լուսինե Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Խանտի Մանսիյսկում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40868765_0:0:1280:960_1920x0_80_0_0_39cf286d468c6f21097b37c574224791.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պարալիմպիկ խաղեր, սերգեյ կոպիրկին
հայաստան, պարալիմպիկ խաղեր, սերգեյ կոպիրկին
«Իսկական հերոսներ են». ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտե
23:38 13.04.2022 (Թարմացված է: 09:58 14.04.2022) Կոպիրկինը հավաքականի անդամներին շնորհավորել է ՌԴ-ում հաջող ելույթների համար։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության
ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` Կոպիրկինը հանդիպել է կոմիտեի ղեկավար Հակոբ Աբրահամյանի և պարալիմպիկ հավաքականի անդամների հետ։
Դիվանագիտական առաքելության ղեկավարը մարզիկներին շնորհավորել է այս տարվա մարտին Խանտի Մանսիյսկում կայացած Պարալիմպիկ ձմեռային խաղերին հաջող մասնակցության կապակցությամբ: Դեսպանը նշել է, որ հավաքականի ներկայացուցիչներն իսկական հերոսներ են, որոնք ցույց են տալիս իրական կենսասիրությունը, ոգու ուժն ու հաղթանակի կամքը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են
Հայաստանում պարալիմպիկ շարժման զարգացման հեռանկարները, ինչպես նաև ադապտիվ սպորտի ոլորտում հայ-ռուսական գործակցության լայն հնարավորությունները՝ այս տարվա մարտին 2 երկրի ազգային կոմիտեների ստորագրած համագործակցության հուշագրի հիման վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ էր տվել թույլ չտալ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Մարտի 2-ին Ռուսաստանի և Բելառուսի թիմերին թույլատրեցին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին, բայց չեզոք դրոշի ներքո։ Սակայն 17 ժամ անց Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) փոխեց իր որոշումը և արգելեց ռուսատանցիս և բելառուս մարզիկներին մասնակցել խաղերին:
Մարտի 18-21-ը Խանտի Մանսիյսկում անցկացվեցին «Մենք միասին ենք. սպորտ» խորագրով պարալիմպիկ խաղերը: