00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Արցախը հայտնվել ԵՄ–ի տեսադաշտում. քաղաքագետը նշում է Բրյուսելի դրդապատճառները

© Photo : Francois Lenoir / European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges MeurantՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մինչ վերջերս ԼՂ հակամարտությունը այն սակավաթիվ հարթակներից մեկն էր, որտեղ Մոսկվայի, Բրյուսելի, Փարիզի և Վաշինգտոնի մոտեցումներն ընդհանուր առմամբ համընկնում էին։ Ուկրաինայից հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախյան հակամարտությունը աստիճանաբար ևս մեկ առճակատման դաշտ է դառնում ՌԴ–ի և Արևմուտքի միջև։ Եթե նախկինում Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը փոխգործակցում էին ԵԱՀԿ ՄԽ–ի գծով, ապա այսօր ուկրաինական իրադարձությունների, լայնածավալ հակառուսական պատժամիջոցների և, ինչպես նկատել էր Լավրովը, «ռուսատյացության տենդի» ֆոնին Արևմուտքը որոշել է «կոտրել այն աթոռը, որի վրա նստած է» Մոսկվան։ Եվ արցախյան գործընթացում առկա խնդիրն օգտագործել նոր գլխացավանք ստեղծելու համար։
Ահա դա է վերջին ամիսների բազմաթիվ նախաձեռնությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կազմակերպման հարցում բրյուսելյան չինովնիկների ակտիվության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» ձևաչափում Ռուսաստանի հետ աշխատելուց հրաժարվելու պատճառը։ Ռուսաստանին բանակցություններից հեռացնելու փորձերի մասին անուղղակիորեն վկայում է նաև ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ–ի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի արած պաշտոնական հաղորդագրության մեջ Մոսկվայի գործոնի որևէ հիշատակման բացակայությունը։ Այն ժամանակ կողմերը պայմանավորվեցին մինչև ապրիլի վերջ սահմանագծման և սահմանազատման գծով երկկողմ հանձնաժողով ստեղծել։
ԵԽ ղեկավար Շառլ Միշելի հայտարարության մեջ պարզաբանվում էր, որ խոսքը երկկողմ հանձնաժողովի մասին է, աշխատանքային խմբի, որի նպատակը սահմանամերձ խնդիրների լուծումն է և Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ո՛չ Արցախի հարցը, ո՛չ Ռուսաստանի դերը հայտարարության տեքստում չէր հիշատակվում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով` Մինսկի խումբը գլոբալ խնդիր ուներ սառեցնելու հակամարտությունը ԼՂ–ի շուրջ և ընդհանուր առմամբ՝ իրավիճակը Հարավային Կովկասում։ Բայց հիմա գլոբալ անվտանգության ողջ ճարտարապետությունը փոխվում է, և փոփոխություններն այդ ՌԴ–ի ու Արևմուտքի առճակատման տրամաբանության մեջ են։ Հաշվի առնելով վերոնշյալը, փորձագետի կարծիքով, արցախյան գործընթացի աշխուժացումը կարող է ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակ ունենալ, իսկ գործընթացն այդ սկսում է Մոսկվայի մեկուսացումից, ինչի մասին նախորդ շաբաթ խոսում էր նաև ՌԴ արտգործնախարարը։
«Ակնհայտ է նոր ճակատ բացելու փորձը, և չեմ բացառում հակամարտության թեժ փուլ Արցախում Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի ներգրավմամբ։ Իրանը բազմիցս ասել է, որ Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն թույլ չի տա։ Ինձ թվում է, որ եվրոպացիների ներկայիս ակտիվությունը նման նպատակ է հետապնդում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դանիելյանը։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի կարծում, որ ԵՄ–ն և ԱՄՆ–ն տարածաշրջանում վերջնական կոնֆիգուրացիայի տեսլական ունեն ու կոնկրետ արդյունքի են ձգտում։ Տարածաշրջանի համար որևէ արդյունք ստանալու խնդիր Վաշինգտոնն ու Բրյուսելն իրենց առջև չեն դնում։ Նրանց համար հիմա կարևորը լարվածության նոր օջախն է և Ռուսաստանի հետագա թուլացումը։ Դանիելյանը կարծում է, որ նման օջախ ստեղծելու մեխանիզմներից մեկը կարող է դառնալ ՌԴ–ին և Թուրքիային միմյանց հակադրելը։
«Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը փորձում է ամեն գնով խուսափել Ռուսաստանի հետ հակամարտության սցենարից։ Անկարան, հակառակը, ձգտում է Մոսկվայի հետ համագործակցության որոշակի մակարդակ պահպանել` զարգացնելով տնտեսական փոխգործակցությունը, պայմանագրեր ստորագրելով և այլն։ Թուրքիան հասկանում է, թե ինչ մեծ հնարավորություններ են իր ապրանքների համար բացվում ռուսաստանյան շուկայում։ Հենց այդ պատճառով թուրքերը չէին ցանկանա գժտվել Մոսկվայի հետ։ Սակայն չի կարելի նույնը ասել Ադրբեջանի մասին», – կարծում է քաղաքագետը։
Մեր զրուցակցի կարծիքով` Ադրբեջանում կարծում են, որ այսօր, երբ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական իրադարձություններով, բավական հարմար պահ է ստեղծվել սեփական պահանջները խստացնելու և Հայաստանին ստիպելու իր համար շահավետ համաձայնագիր ստորագրել։ Եվ պետք է հասկանալ, որ Բաքվի վրա ուժեղ ազդեցություն են գործում Մեծ Բրիտանիան և Իսրայելը։ Ադրբեջանի անկախության տարիների ընթացքում բրիտանական ներդրումների ծավալը նրա տնտեսության մեջ շուրջ 100 մլրդ դոլար է կազմում, և որոշակի փուլում բրիտանական գործոնը իր դերը կխաղա լարվածությունը սրելու հարցում։
Լրահոս
0