https://arm.sputniknews.ru/20220413/hhum-grancvats-ashkhatategheri-tvaqanaky-rekvordajin-atsh-e-grancel-ev-hasel-659471-i-pashinjan-40835650.html
ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և հասել 659471-ի. Փաշինյան
ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և հասել 659471-ի. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ 2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T10:53+0400
2022-04-13T10:53+0400
2022-04-13T11:09+0400
հայաստան
աշխատատեղ
նիկոլ փաշինյան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/235/40/2354025_0:0:1600:901_1920x0_80_0_0_08f2095a3eacd5d5a649883bcaf02b8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2021 թվականի գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և ավելի կաճի 2022 թվականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Անցյալ տարի գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 659471-ի, ինչը ռեկորդային է Հայաստանի համար և 12%-ով գերազանցել 2018 թվականի դեկտեմբերի ցուցանիշը։ 2022 թվականին այս ցուցանիշն էլ ավելի կաճի, քանի որ բյուջեով լրացուցիչ կապիտալ ծախսեր են նախատեսված՝ 2021 թվականի համար նախատեսվածից 55 տոկոսով ավելի։2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացրել` տարեսկզբի պլանավորվածի համեմատ 100 տոկոսով։Բացի այդ աճել է նաև հարկերի հավաքագրման ցուցանիշը. 2021 թվականին նախատեսվածից 147 մլրդ դրամով ավելի է հավաքվել։Փաշինյանն ընդգծեց, որ 2021 թվականին միջազգային հեղինակավոր «Ֆիչի» և «Մուդիս» վարկանիշային գործակալությունները վերահաստատել են Հայաստանին տրված կայուն հեռանկարով վարկանիշները` վարկունակության մակարդակը գնահատելով որպես վստահելի, կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունը։Վարչապետի խոսքով`սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր և կարևոր գնահատականներ են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/235/40/2354025_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9d117f790788319f960be51b4d50146b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխատատեղ, նիկոլ փաշինյան, տնտեսություն
հայաստան, աշխատատեղ, նիկոլ փաշինյան, տնտեսություն
ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և հասել 659471-ի. Փաշինյան
10:53 13.04.2022 (Թարմացված է: 11:09 13.04.2022) ՀՀ վարչապետն ընդգծեց, որ 2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանում 2021 թվականի գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և ավելի կաճի 2022 թվականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անցյալ տարի գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 659471-ի, ինչը ռեկորդային է Հայաստանի համար և 12%-ով գերազանցել 2018 թվականի դեկտեմբերի ցուցանիշը։ 2022 թվականին այս ցուցանիշն էլ ավելի կաճի, քանի որ բյուջեով լրացուցիչ կապիտալ ծախսեր են նախատեսված՝ 2021 թվականի համար նախատեսվածից 55 տոկոսով ավելի։
2021 թվականին կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացրել` տարեսկզբի պլանավորվածի համեմատ 100 տոկոսով։
«Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել։ 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24.7 մլդ դրամով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և 65.8 մլդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը»,–ասաց Փաշինյանը։
Բացի այդ աճել է նաև հարկերի հավաքագրման ցուցանիշը. 2021 թվականին նախատեսվածից 147 մլրդ դրամով ավելի է հավաքվել։
Փաշինյանն ընդգծեց, որ 2021 թվականին միջազգային հեղինակավոր «Ֆիչի» և «Մուդիս» վարկանիշային գործակալությունները վերահաստատել են Հայաստանին տրված կայուն հեռանկարով վարկանիշները` վարկունակության մակարդակը գնահատելով որպես վստահելի, կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունը։
Վարչապետի խոսքով`սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր և կարևոր գնահատականներ են: