00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գիտությամբ զբաղվող մարդիկ պետք է կապված լինեն բանակի հետ. Մխիթարյան

Մխիթարյան. Պետք է գիտության ուղիով գնացող մարդիկ նաև կապված լինեն բանակի հետ
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնելու հարցին։
Հիմա շատ երիտասարդներ խուսափում են ծառայությունից տարբեր պատճառներով ու ձևերով, մինչդեռ կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնելը հնարավորություն կտա օժտված և գերազանց առաջադիմությամբ երիտասարդներին շարունակել ուսումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում` հետագա տարիներին օգուտ բերելով ՀՀ տնտեսությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա տարիքային շեմը բարձրացնելու մասին, ասաց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Նրա կարծիքով` փոփոխված օրենքի կիրառկման դեպքում կշահեն նաև նրանք, ովքեր տարկետում ստանալու նպատակով մեկնում են սովորելու արտերկրի լավագույն բուհերում։ Այս դեպքում նրանք կմնան հայրենիքում և ուսումը կշարունակեն տեղի բուհերում։ Դրանով կլուծվի շատ կարևոր խնդիր, որովհետև ոմանք արտերկրում սովորելուց հետո այդպես էլ չեն վերադառնում Հայաստան կամ վերադառնում են ավելի մեծ տարիքում։
«Վերջին տարիներին ասպիրանտուրայի տեղերի թվաքանակը պետպատվերով միշտ պակասում է, սակայն այս տարի մի քիչ ավելացել է, ինչը հնարավորություն կտա մեր լավագույն կադրերին առանց ընդհատումների զբաղվեն գիտական գործունեությամբ, առավել ևս, որ պետպատվերով ասպիրանտուրա ընդունվելու պարագայում երիտասարդը մեխանիկորեն ստանում է տարկետում»,– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Այդուհանդերձ Մխիթարյանն ընդգծեց, որ այդ ամենը չի նշանակում, թե պետք է խուսափել ծառայությունից, ուստի պետք է ստեղծվեն լրացուցիչ մեխանիզմներ, որպեսզի գիտության ուղիով գնացող մարդիկ, ովքեր իսկապես որոշակի վաստակ ունեն այդ ոլորտում, կապված լինեն նաև բանակի ու ռազմարդյունաբերության հետ։ Ըստ նրա` անհրաժեշտ է, որպեսզի նույնիսկ տարկետում ստանալու պարագայում երիտասարդներն անպայման կապ ունենան զինված ուժերի հետ, ժամանակ առ ժամանակ անցնեն վերապատրաստումներ, ամռան ամսիներին մասնակցեն վարժանքների, որպեսզի հետ չմնան հասակակիցներից։
Մխիթարյանի կարծիքով` եթե հասնենք այն աստիճանի, որ բանակը լիարժեքորեն ինտեգրվի հասարակությանը, այդժամ կլինեն հնարավորություններ և երիտասարդ գիտնականները սիրով իրենց ձեռքբերումներն ու նորարարությունները ի նպաստ կբերեն հայոց բանակին։ Հետևաբար պետք է դա հաշվի առնել և նման նախագծերը ներկայացնել պաշտպանության նախարարությանը` հաշվի առնելով նաև նրա տեսակետները։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Այս նախագծով նախատեսվում է, որ կապահովվի որակյալ կադրերի պատրաստումը և՛ գիտության, և՛ արդյունաբերության ոլորտներում: Տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում կխթանվեն պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտները, կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը կբարձրացվի, որը հնարավորություն կտա կրթական բոլոր աստիճաններով ուսուցում ստանալ տարկետում ունեցող քաղաքացիներին:
Կառավարությունը փոխում է զինծառայությունից տարկետում ստանալու կարգը
Լրահոս
0