https://arm.sputniknews.ru/20220413/arcakhum-pkhrun-khaghaghutjan-apahvovumy-hnaravvor-e-rd-khaghaghapahneri-shnvorhiv-harutjunjan-40842786.html
Արցախում փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ՌԴ խաղաղապահների շնորհիվ. Հարությունյան
Արցախում փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ՌԴ խաղաղապահների շնորհիվ. Հարությունյան
Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T13:20+0400
2022-04-13T13:20+0400
2022-04-13T13:26+0400
արցախ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
մարտակերտ
փառուխ
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/09/40735935_0:0:1600:900_1920x0_80_0_0_3213b12ad8e208b85129ea130da6c36c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ` ապրիլի 12-ին, Մարտակերտ քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։Միևնույն ժամանակ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ։ «Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ ՌԴ–ի խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ»,–ասել է Հարությունյանը։Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը Արցախի Հանրապետության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին և ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ կառավարությունը շարունակաբար աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։Հանդիպումից հետո նախագահ Հարությունյանը Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, որտեղ մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի եկեղեցիներում հնչող միասնական աղոթքին։Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների հետ։Լրջագույն փորձություն է ՌԴ–ի խաղաղապահների համար. Փաշինյանը` Փառուխի դեպքերի մասին
մարտակերտ
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/09/40735935_194:0:1394:900_1920x0_80_0_0_417d02ac70aded04f53787d2119ad277.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, մարտակերտ, փառուխ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ
արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, մարտակերտ, փառուխ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ
Արցախում փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ՌԴ խաղաղապահների շնորհիվ. Հարությունյան
13:20 13.04.2022 (Թարմացված է: 13:26 13.04.2022) Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ` ապրիլի 12-ին, Մարտակերտ քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։
Իր խոսքում երկրի ղեկավարը անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում հակառակորդի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։
Միևնույն ժամանակ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ։ «Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ ՌԴ–ի խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ»,–ասել է Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը Արցախի Հանրապետության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին և ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ կառավարությունը շարունակաբար աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։
Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախանշված ծրագրի համաձայն՝ իրականացվելու են ենթաշրջանային և ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները։
Հանդիպումից հետո նախագահ Հարությունյանը Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, որտեղ մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի եկեղեցիներում հնչող միասնական աղոթքին։
Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ
Հարությունյանը հանդիպել էր Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների հետ։