https://arm.sputniknews.ru/20220413/arcakhi-nakhagahy-hratap-khvorhrdakcutjun-e-hravirel-40864256.html
Արցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
Արցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը շեշտել է` հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնալ։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T20:26+0400
2022-04-13T20:26+0400
2022-04-13T21:48+0400
արցախ
արայիկ հարությունյան
խորհրդակցություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40863842_0:133:1280:853_1920x0_80_0_0_cf9d8bc60b6824135b3ff44d36e35f57.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը:Հարությունյանը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40863842_72:0:1209:853_1920x0_80_0_0_112a9ecfbc8e7badefb43c5594bea5af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արայիկ հարությունյան, խորհրդակցություն, նիկոլ փաշինյան
արցախ, արայիկ հարությունյան, խորհրդակցություն, նիկոլ փաշինյան
Արցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
20:26 13.04.2022 (Թարմացված է: 21:48 13.04.2022) Արայիկ Հարությունյանը շեշտել է` հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնալ։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Հարությունյանը նշել է, որ հանդիպումը կայանում է
Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
«Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ
հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։