https://arm.sputniknews.ru/20220413/anhnar-e-vorvoshel-sev-tsvov-bac-tvoghnvats-akanneri-hstak-qanaky-turqiaji-pn-40845982.html
Անհնար է որոշել Սև ծով բաց թողնված ականների հստակ քանակը․ Թուրքիայի ՊՆ
Անհնար է որոշել Սև ծով բաց թողնված ականների հստակ քանակը․ Թուրքիայի ՊՆ
Sputnik Արմենիա
Ներկայումս Բոսֆորի ծանծաղուտում երեք ական է վնասազերծվել։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T14:14+0400
2022-04-13T14:14+0400
2022-04-13T14:15+0400
սև ծով
ական
ականազերծում
թուրքիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/11/39870452_0:71:1600:971_1920x0_80_0_0_8958e9d76c6b97ba45f44731aae81a12.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Սև ծովում լողացող (դրեյֆող) ականների պատճառով Թուրքիան բարձրացրել է ազդարարման և ուժերի խմբավորման կարգավիճակը։ Ծով բաց թողնված ականների քանակը հստակեցնել հնարավոր չէ։ Այս մասին լրագրողներին այսօր հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել էր, որ ուկրաինացի զինվորականներն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի ու Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել հոսանքների պատճառով Բոսֆորի նեղուց ու Միջերկրածովյան ավազանի ծովեր ներթափանցած ականների հնարավորությունը: Թուրքիայի ՊՆ-ն հետագայում երեք անգամ հայտարարել էր Սև ծովում լողացող ականների հայտնաբերման մասին։Նա հավելել է, որ ուշադիր հետևում ենք իրավիճակին ։ Ահազանգի ստացման դեպքում`անմիջապես արձագանքում։«Ականներ հայտնաբերելուց հետո դրանք դուրս են բերվում անվտանգ գոտի և վնասազերծվում են առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու», - հավաստիացրել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:Հիշեցնելով, որ ներկայումս Բոսֆորի մայրցամաքային ծանծաղուտում երեք ական է վնասազերծվել, Աքարն ասել է, որ «որոշ թվեր կան ծովն իջեցված ականների մասին»։«Դրանք անհնար է հաստատել։ Ինչ կարող ենք անել այդ հարցում՝ զգոնություն պահպանել»,-ասել է Թուրքիայի նախարարը։Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են վերոհիշյալ ականները այդքան արագ հասել Բոսֆորի ափերին, նախարար Աքարն ասել է, որ «այդ հարցում բազմաթիվ մեկնաբանություններ ու ենթադրություններ կան»։ Առանց հստակ տեղեկության և տվյալների որոշ բաների մասին խոսելը տեղին չէր լինի։Թուրքիայում լողացող ականների որոնման համար ԱԹՍ-ներ են ներգրավել
սև ծով
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/11/39870452_86:0:1419:1000_1920x0_80_0_0_189f613013c858fcfa3512f9cfc21013.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սև ծով, ական, ականազերծում, թուրքիա
սև ծով, ական, ականազերծում, թուրքիա
Անհնար է որոշել Սև ծով բաց թողնված ականների հստակ քանակը․ Թուրքիայի ՊՆ
14:14 13.04.2022 (Թարմացված է: 14:15 13.04.2022) Ներկայումս Բոսֆորի ծանծաղուտում երեք ական է վնասազերծվել։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Սև ծովում լողացող (դրեյֆող) ականների պատճառով Թուրքիան բարձրացրել է ազդարարման և ուժերի խմբավորման կարգավիճակը։ Ծով բաց թողնված ականների քանակը հստակեցնել հնարավոր չէ։ Այս մասին լրագրողներին այսօր հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել էր, որ ուկրաինացի զինվորականներն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի ու Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել հոսանքների պատճառով Բոսֆորի նեղուց ու Միջերկրածովյան ավազանի ծովեր ներթափանցած ականների հնարավորությունը: Թուրքիայի ՊՆ-ն հետագայում երեք անգամ հայտարարել էր Սև ծովում լողացող ականների հայտնաբերման մասին։
«Մենք մեծ հնարավորություններ ունենք այս խնդրի դեմ պայքարելու համար։ Արագ մոբիլիզացրել ենք դրանք, բարձրացրել ստորջրյա թիմերի և ԱԹՍ—ների իրազեկման կարգավիճակը։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,-ասել է Աքարը լրագրողներին։
Նա հավելել է, որ ուշադիր հետևում ենք իրավիճակին ։ Ահազանգի ստացման դեպքում`անմիջապես արձագանքում։
«Ականներ հայտնաբերելուց հետո դրանք դուրս են բերվում անվտանգ գոտի և վնասազերծվում են առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու», - հավաստիացրել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնելով, որ ներկայումս Բոսֆորի մայրցամաքային ծանծաղուտում երեք ական է վնասազերծվել, Աքարն ասել է, որ «որոշ թվեր կան ծովն իջեցված ականների մասին»։
«Դրանք անհնար է հաստատել։ Ինչ կարող ենք անել այդ հարցում՝ զգոնություն պահպանել»,-ասել է Թուրքիայի նախարարը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են վերոհիշյալ ականները այդքան արագ հասել Բոսֆորի ափերին, նախարար Աքարն ասել է, որ «այդ հարցում բազմաթիվ մեկնաբանություններ ու ենթադրություններ կան»։ Առանց հստակ տեղեկության և տվյալների որոշ բաների մասին խոսելը տեղին չէր լինի։