00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անգամ արտասահմանցիներին են գերի վերցնում»․ ի՞նչ է կատարվում Մարիուպոլի նավահանգստում

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌմբակոծված Մարիուպոլը
Ռմբակոծված Մարիուպոլը - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Ռմբակոծված Մարիուպոլը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԴԺՀ-ի զորքերը արգելափակել են Մարիուպոլի նավահանգիստը, որտեղ թաքնվում են «Ազով» գումարտակից մնացած ստորաբաժանումները։ Հակառակորդը շարունակում է դիմադրել, բայց ավելի ու ավելի թույլ․ ռազմամթերքը ուր-որ է՝ կսպառվի։ Ազգայնականների առաջնորդները փորձում են փախչել օդով, իսկ նրանց ենթակաները ցամաքով են ճեղքեր փնտրում։ Այն մասին, թե ինչպես էին գրոհում նավահանգիստը, և թե ինչ են պատմում դրա աշխատակիցները՝ ՌԻԱ Նովոստիի աշխատակից Վիկտոր Զվանցևի ռեպորտաժում։

Զինամթերքով պտտափայտիկ

Ավերված նավաշինարաններ, այրված բեռնանավ, քանդված բեռնիչներ, ականների՝ ասֆալտի մեջ մնացած պոչեր․ այսպիսի տեսք ունի Մարիուպոլի նավահանգստի մի մասը, որը նախօրեին հանրապետական ուժերի վերահսկողության տակ է անցել։ Երկար բետոնե կառանի հետևում՝ ընդամենը մեկ-երկու հարյուր մետր հեռու, ուկրաինական դիրքերն են։
Նավամատույցը որպես թաքստոց է ծառայում նշանառուների, ճշտորդների և տանկիստների համար։ Դուրս գալով բետոնե բլոկի հետևից՝ Т-72-ը շրջում է աշտարակը, երեք կրակոց է արձակում և նորից թաքնվում է։ Ի պատասխան ականներ են թռչում, բայց ընկնում են թիրախից մի քանի տասնյակ մետր հեռու։

«Թեև մենք արդեն լիովին վերահսկում ենք իրավիճակը, հակառակորդը դեռ ուժեղ է,- ասում է ԴԺՀ Օպերատիվ նշանակության առանձին բրիգադի հրաձիգ «Շռամը» (նրա խնդրանքով մականունը փոխված է),-մի-երկու ժամ առաջ, օրինակ, մեր տանկին խփեցին։ Անձնակազմը զոհվեց, մեքենան այրվեց։ Անհամբեր սպասում ենք, թե երբ է նացիկների զինամթերքը վերջանալու»։

Ազովցիները, մարտիկների խոսքով, հիմա խիստ «խնայողաբար» են կռվում․ մեկուկես ամսվա ընթացքում նրանց պաշարները գրեթե սպառվել են։ Ազատագրված տարածքներում բազմաթիվ դատարկ թաքստոցներ կան։ Մարտերին այստեղ երկար ու հիմնավոր են պատրաստվել։
«Մենք փակել ենք զինամթերքը համալրելու բոլոր ճանապարհները՝ ցամաքում, ջրում և օդում,- շարունակում է «Շռամը»,- վերջին փորձը մեկ շաբաթ առաջ է եղել։ Մի ուղղաթիռ խփեցինք, որը եկել էր Զապորոժիեի կողմից՝ գումարտակի ղեկավարության հետևից։ Գերի ընկած անձնակազմը հայտնեց, որ տարհանումից առաջ հասցրել են փամփուշտներով, նռնակներով ու ականներով մի արկղ նետել նավահանգիստ»։

Իրավիճակի պատանդը

Նավահանգստի վրա հարձակումը սկսվել է ռազմական գործողության առաջին իսկ օրը։ Մարիուպոլի ընկերություններից մեկի մոնտաժող Մաքսիմ Ագապովը այդ առավոտը շատ լավ է հիշում։ «Հենց իմ հերթափոխն էր,- պատմում է նա,- հենց որ Ռուսաստանի նախագահը հանդես եկավ ուղերձով, խփեցին վեցերորդ նավամատույցի ռազմանավին՝ ռազմածովային բազայից ոչ հեռու։ Ես ու գործընկերս երրորդում էինք»։
Մաքսիմը եկել էր Գորլովկայից, աշխատում էր հերթափոխային սկզբունքով՝ երկու շաբաթ աշխատում էր, երկու շաբաթ՝ հանգստանում։ Գործընկերների հետ միասին ոչ մեծ սեփական տուն էր վարձել քաղաքի պատմական մասում՝ հայտնի «Լացող ծովահարսների տան» հարևանությամբ, որտեղ մեկ դար առաջ ապրել է Մարիուպոլի գլխավոր ճարտարապետ Վիկտոր Նիլսենը։

«Դիմացի մայթին ազովցիներն են բնակվում,- հիշում է Ագապովը,-նրանք քաղաքացիականներին չէին ասել, որ կարելի է դուրս գալ մարդասիրական միջանցքներով։ Հակառակը, ոչ մեկին դուրս չէին թողնում։ Որոշ ընտանիքներ փորձում էին այնուամենայնիվ դուրս գալ, բայց ազգայնականները մեջքից կրակում էին։ Ես անձամբ եմ տեսել, թե ինչպես էին սպանում անզեն մարդկանց։ Մի տղայի գլխի կեսը թռցրին»։

Այլանդակված դիակը մի քանի շաբաթ ընկած է մնացել Ագապովի տան մոտ՝ ցանկապատի տակ։ Չդադարող մարտերի պատճառով, քանի որ փողոցում երկկողմանի հրաձգություն էր, չէին կարողանում դուրս բերել և թաղել։
Հարևան բակում է՛լ ավելի սարսափելի պատկեր էր․ թոշակառու կնոջ այրված մնացորդներ։ Նրա մարմինը ծվեն-ծվեն էր եղել ականի ուղիղ հարվածից, որն արձակել էին ազգայնականների զբաղեցրած շենքից։
«Մի ական էլ մեզ հասավ,- տանիքն է ցուց տալիս Մաքսիմը,- առաստաղը ծակեց, մնաց գազօջախի ու լվացարանի արանքում։ Բախտներս բերեց, որ չպայթեց։ Խոհանոցը կողպեցինք, և ականազեծողներին ենք սպասում։ Իսկ այսօր հարևան հինգ հարկանի շենքից մեր ուղղությամբ դիպուկահար էր աշխատում։ Ռուս զինվորականները նրան չեզոքացրին, բայց համենայն դեպս խնդրեցին ևս մեկ-երկու օր նկուղում մնալ, մինչև մաքրեն տարածքը»։
Մաքսիմը տեսել է, թե ինչպես էին ազգայնականները, դեպի նավահանգիստ նահանջելու ընթացքում հագնում քաղաքացիականներից խլած հագուստն ու փորձում ձուլվել փախստականների ամբոխի հետ։
Ինքը՝ Մաքսիմը, սպասում է տարհանման և օգնում է հարևան ծերերին։ Ջուր է բերում, ալյուրի մնացորդներից բլիթներ է թխում, վառարանն է վառում։ «Միայն մի բան եմ ուզում՝ վերադառնալ տուն, ծնողներիս և կնոջս մոտ,- ասում է մոնտաժողը,- վստահ չեմ, որ այսքան վերապրածից հետո լիովին կվերականգնվեմ։ Իսկական դժոխք էր»։

Երաժիշտներն ու դերասանները

Նավահանգստում ազգայանականներին նեղում էին միաժամանակ մի քանի ուղղությամբ․ արևմուտքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից։ Փողոցային մարտերին մասնակցում էին ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ փետրվարի կեսերին զորահավաքի արդյունքում հավաքված զինվորականները։
Նորակոչիկների թվում եղել են Դոնեցկի Օպերայի և բալետի թատրոնի դերասաններ, ինչպես նաև տեղի ֆիլհարմոնիայի երաժիշտներ, որոնք հարձակվում էին Մանգուշ բնակավայրի կողմից։
«Զարմանալի մարդիկ են,- պատմում է ԴԺՀ 5-րդ գումարտակի հրամանատարը՝«Նիկոլայիչ» մականունով,- նրանցից մեկը մոտենում է, թե «ես ծխախոտ ունեմ, ուզում եմ փոխանակել լրացուցիչ մսի պահածոյի հետ»։ Ասում եմ՝ «Ծխախոտդ քեզ պահիր, պահածոն վերցրու»։ Համառում է․ «Չէ՛, ես պնդում եմ»։ Այդ պահին հասկանում ես, որ իսկական մտավորականի հետ ես շփվում»։
Ավելի քան 1000 ուկրաինացի զինվորական Մարիուպոլում գերի է հանձնվել ԴԺՀ-ի բանակին. տեսանյութ
Հիմա թատրոնի և ֆիլհարմոնիայի աշխատակիցները վերահսկում են նավահանգստի կողքի մասնավոր հատվածը, որտեղ դեռևս վիճակն անհանգիստ է։ Առավոտյան անցնում են գրոհի ու մաքրման, երեկոյան հավաքվում են խարույկի մոտ ընթրելու և հիշում են ընկերներին․ մի քանի օր առաջ հերթական բախման ընթացքում զոհվել է նրանց գործընկերը։
«Ինձ՝ ամբողջ կյանքս պատերազմում անցկացրած մարդուն, այս տղաներն ապշեցնում են,-խոստովանում է «Նիկոլայիչը»,- նրանք հասկանում են, որ ամեն օր կարող են ընկնել հակառակորդի գնդակից կամ ականի բեկորից, տեսնում են սպանվածներին ու վիրավորներին, բայց միևնույն է, անում են իրենց աշխատանքը»։
Գումարտակի հրամանատարը փորձում է խնայել նրանց։ Եթե հնարավորություն կա, թիկունքում է թողնում։ Բայց պատերազմը պատերազմ է, զոհերն անխուսափելի են։ «Երբ նավահանգիստը մաքրենք- վերջացնենք, տղաներին հետ կուղարկենք Դոնեցկ»,-խոստանում է նա։

Օդեսացի կապիտանը

Նավահանգստում, զինվորականների խոսքով, խրամատավորվել են «Ազովի» ցրված խմբավորումները։ Եվ նույնիսկ այստեղ նրանք շարունակում են քաղաքացիականներին որպես վահան օգտագործել։ Ընդ որում՝ ոչ միայն տեղացիներին։
«Ա՛յ, այն նավից 25 հոգու են ազատել,- «Շռամը» ցույց է տալիս նավահանգստում կայանված ուղևորանավը,- կապիտանն Օդեսայից է, մյուսները եվրոպացիներ և ամերիկացիներ են։ Նրանց թույլ չէին տալիս դուրս գալ, պահում էին որպես կենդանի վահան։ Բոլորին տարանք ստուգման, որ պարզենք՝ իրո՞ք ծովայիններ են, թե՞ ոչ»։
Պետանվտանգության նախարարությունում ստուգում են գրեթե բոլորին, ով հայտնվել է նավահանգստում և մերձակայքում։ Ակնհայտ է, որ ջախջախված ազգայնականները փորձելու են խորամանկել։ Շատ ազովցիներ նավահանգստի կամ քաղաքի այլ ձեռնարկությունների աշխատակիցների կեղծ վկայականներ ունեն։
ԴԺՀ-ի բանակի հրամանատարության տվյալներով՝ Մարիուպոլը գրեթե ամբողջությամբ մաքրված է, սակայն որոշ շրջաններում, հիմնականում՝ արդյունաբերական հատվածում, երեք-չորս հազար ուկրաինացի զինվորականներ են թաքնվում։ Այն մասին, թե որքան ժամանակ և ուժ պետք կլինի նրանց ստիպելու համար, որ վայր դնեն զենքը և բարձրացրած ձեռքերով դուրս գան, սպաներն առայժմ կանխատեսումներ չեն անում։
Լրահոս
0