00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի տնտեսական կապերը, սակայն դա չպետք է հանգեցնի ԵԱՏՄ–ից դուրս գալուն. Թաթուլ Մանասերյան
13:25
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում իլյուզիաներ չունենք. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Բաժանորդագրվել
Այդուհանդերձ, ըստ Փաշինյանի, հասկանալով ու գնահատելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները` ՀՀ իշխանությունը եկել է այն եզրակացության, որ նույն կետում կանգնելն ու ոչ մի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը (որքան հնարավոր է` արագ) մտնում է ՀՀ իշխանությոսւնների պալանների մեջ։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ԱԳ նախարարների մակարդակով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ սկսելու` ապրիլի 6-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածության մասին։
«Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել` դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն արձանագրեց, որ նույն կասկածները Հայաստանն ունի նաև սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում։
«Չենք բացառում, որ Ադրբեջանն այդ գործընթացն օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար` դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի»,– ասց Փաշինյանը։
Այդուհանդերձ, ըստ Փաշինյանի, հասկանալով ու գնահատելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները` ՀՀ իշխանությունը եկել է այն եզրակացության, որ նույն կետում կանգնելն ու ոչ մի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը։ Այդ պատճառով է, որ Բրյուսելում համաձայնություն է ձեռք բերվել նաև դելիմիտացիայի հարցում` մինչև ապրիլի վերջը Հայաստան–Ադրբեջան երկկողմ հանձնաժողով ստեղծելու ու աշխատանքները սկսելու վերաբերյալ։
Ըստ Փաշինյանի` այս գործընթացում ՀՀ–ի կարևոր անելիքներն են`
ճշտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը,
պաշտոնապես արձանագրել այդ հարցում ՀՀ դիրքորոշումը, դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն` սահմանների հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ,
միջազգային հանրության շրջանում ստանալ լեգիտիմության ճանաչում և այս հենքի վրա համաձայնության հասնել ՀՀ–Ադրբեջան սահմանների վերաբերյալ։
Փաշինյանը հայտնեց, որ երկկողմ հանձնաժողովն ունենալու է կրկնակի մանդատ. բացի սահմանագծման աշխատանքներից, զբաղվելու է նաև սահմանի երկայնքով կայունության ու անվտանգության ապահովման հարցով։
«Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային մոնիթորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաև` սահմաններում կայունության ու անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու կոնկրետ գործառույթներ»,– ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում այդ գործընթացում հնարավոր կլինի ներգրավել միջազգային փորձագիտական ներուժ։
Վարչապետը նշեց, որ հանձնաժողովի կազմը կհստակեցվի ամենաուշը մինչև ապրիլի 30-ը, իսկ այդ ընթացքում համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ ու ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական հարցերում։
Մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանն Արցախից ձեռքերը լվացել է. Փաշինյան
Լրահոս
0