https://arm.sputniknews.ru/20220411/ukrainaji-zuy-kharkvovi-marzum-zinamterqvov-hamalrvats--nvor-tanker-e-handznel-rd-in-40758158.html
Ուկրաինայի ԶՈւ–ն Խարկովի մարզում զինամթերքով համալրված նոր տանկեր է հանձնել ՌԴ-ին
Ուկրաինայի ԶՈւ–ն Խարկովի մարզում զինամթերքով համալրված նոր տանկեր է հանձնել ՌԴ-ին
Sputnik Արմենիա
Ռուս զինվորականների խնդիրն էր միջանցքներ ապահովել ՌԴ զինված ուժերի հարավ անցման համար։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T11:34+0400
2022-04-11T11:34+0400
2022-04-11T12:06+0400
ռուսաստան
ուկրաինա
տանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39521083_0:0:3129:1761_1920x0_80_0_0_ef76fc813fb26f2f0194bc2475fa263a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զորքերը Խարկովի մարզի Տոպոլսկի շրջանում ՌԴ ԶՈւ-ին են հանձնել ամբողջովին նոր տանկեր՝ համալրված զինամթերքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Խարկովի մարզի Տոպոլսկի շրջանի ազատագրման ժամանակ Արևմտյան ռազմական օկրուգի տանկային անձնակազմի հատուկ ռազմական գործողության կադրերը։«Երբ նրանք մեզ տեսան, տանկերի թնդանոթները վերև բարձրացրին, բայց ոչ մի տեսակի հրաձգություն չկար: Նրանք ունեին նոր տանկեր (գրեթե չշահագործված), ողջ մարտական կազմով։ Ըստ երևույթին նոր էին հանել պահեստից», - ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեսանյութում պատմել է տանկային վաշտի հրամանատար Տիմուրը։Նրա խոսքով՝ խնդիր է դրվել վերցնել բնակավայրերը և միջանցք ապահովել ռուսական ուժերի համար, որպեսզի շարունակեն երթը դեպի հարավ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39521083_29:0:2758:2047_1920x0_80_0_0_ee77dd55308620a183f1377b7eb29a00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, տանկ
ռուսաստան, ուկրաինա, տանկ
Ուկրաինայի ԶՈւ–ն Խարկովի մարզում զինամթերքով համալրված նոր տանկեր է հանձնել ՌԴ-ին
11:34 11.04.2022 (Թարմացված է: 12:06 11.04.2022) Ռուս զինվորականների խնդիրն էր միջանցքներ ապահովել ՌԴ զինված ուժերի հարավ անցման համար։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զորքերը Խարկովի մարզի Տոպոլսկի շրջանում ՌԴ ԶՈւ-ին են հանձնել ամբողջովին նոր տանկեր՝ համալրված զինամթերքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Խարկովի մարզի Տոպոլսկի շրջանի ազատագրման ժամանակ Արևմտյան ռազմական օկրուգի տանկային անձնակազմի հատուկ ռազմական գործողության կադրերը։
«Երբ նրանք մեզ տեսան, տանկերի թնդանոթները վերև բարձրացրին, բայց ոչ մի տեսակի հրաձգություն չկար: Նրանք ունեին նոր տանկեր (գրեթե չշահագործված), ողջ մարտական կազմով։ Ըստ երևույթին նոր էին հանել պահեստից», - ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեսանյութում պատմել է տանկային վաշտի հրամանատար Տիմուրը։
Նրա խոսքով՝ խնդիր է դրվել վերցնել բնակավայրերը և միջանցք ապահովել ռուսական ուժերի համար, որպեսզի շարունակեն երթը դեպի հարավ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։