https://arm.sputniknews.ru/20220411/turqiaji-karavarutjan-nistum-kqnnarkven-hajastani-ev-adrbejani-mijev-banakcutjunnery-40775824.html
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
Sputnik Արմենիա
Երևանի և Բաքվի միջև սկսվող խաղաղ բանակցությունները կլինեն Թուրքիայի կառավարության նիստի օրակարգային թեմաներից մեկը։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T17:11+0400
2022-04-11T17:11+0400
2022-04-11T17:11+0400
թուրքիա
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/03/38276941_0:0:3073:1728_1920x0_80_0_0_f93da1b369bb9db05685857eac73a9d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հարցերը կքննարկվեն ապրիլի 12-ին Թուրքիայի կառավարության նիստում։ Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber լրատվականը։Նշվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստում անդրադարձ կլինի ուկրաինական իրադարձություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»։ Նշվում է, որ նիստից հետո Էրդողանը դիմելու է ժողովրդին։Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման երկկողմ հանձնաժողով։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/03/38276941_0:0:2731:2048_1920x0_80_0_0_bd5e74186bb48f7b47b29e1c1bdb57fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, ադրբեջան
թուրքիա, հայաստան, ադրբեջան
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
Երևանի և Բաքվի միջև սկսվող խաղաղ բանակցությունները կլինեն Թուրքիայի կառավարության նիստի օրակարգային թեմաներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հարցերը կքննարկվեն ապրիլի 12-ին Թուրքիայի կառավարության նիստում։ Այս մասին հայտնում է թուրքական
TRT Haber լրատվականը։
Նշվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստում անդրադարձ կլինի ուկրաինական իրադարձություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»։ Նշվում է, որ նիստից հետո Էրդողանը դիմելու է ժողովրդին։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման երկկողմ հանձնաժողով։