https://arm.sputniknews.ru/20220411/rd-zu-n-kalibrnerov-khocel-e-evropajic-kievin-matakararvats-c-300-divizioni-tekhnikan-40759455.html
ՌԴ ԶՈւ-ն «Կալիբրներով» խոցել է Եվրոպայից Կիևին մատակարարված C-300 դիվիզիոնի տեխնիկան
ՌԴ ԶՈւ-ն «Կալիբրներով» խոցել է Եվրոպայից Կիևին մատակարարված C-300 դիվիզիոնի տեխնիկան
Sputnik Արմենիա
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողության մասին։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T12:02+0400
2022-04-11T12:02+0400
2022-04-11T12:02+0400
իգոր կոնաշենկով
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1281:721_1920x0_80_0_0_53e3c5858fed728a0da0a8562adfe3ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն «Կալիբր» ծովային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խոցել է C-300 զենիթահրթիռային դիվիզիոնի տեխնիկան, որը մատակարարվել էր եվրոպական երկրների մեկի կողմից: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։«Ապրիլի 10-ին Դնեպրոպետրովսկ քաղաքի հարավային ծայրամասում «Կալիբր» ծովային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է С -300 զենիթահրթիռային դիվիզիոնի՝ անգարում թաքցրած տեխնիկան, որը մատակարարվել է Կիևի ռեժիմին եվրոպական երկրներից մեկի կողմից։ Խոցվել են այդ թվում С-300 չորս արձակման կայանքներ և Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի մինչև 25 մարդ», - հայտարարել է նա։Գեներալը հայտնել է նաև, որ մեկ օրում ռուս զինվորականները ոչնչացրել են զինամթերքի երկու պահեստ ու С -300 զենիթահրթիռային համալիրի ռադիոտեղորոշիչը:Կոնաշենկովի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 129 ինքնաթիռ և 99 ուղղաթիռ, ինչպես նաև 243 զենիթահրթիռային համալիր:Բացի այդ, ոչնչացվել է 441 անօդաչու սարք, 2079 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 239 կայանք, դաշտային հրետանու ու ականանետի 909 միավոր , ավելի քան երկու հազար հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1139:854_1920x0_80_0_0_1cadc985674df03dfe405531f82e1668.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, ուկրաինա, ռուսաստան
իգոր կոնաշենկով, ուկրաինա, ռուսաստան
ՌԴ ԶՈւ-ն «Կալիբրներով» խոցել է Եվրոպայից Կիևին մատակարարված C-300 դիվիզիոնի տեխնիկան
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողության մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի ԶՈւ-ն «Կալիբր» ծովային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով խոցել է C-300 զենիթահրթիռային դիվիզիոնի տեխնիկան, որը մատակարարվել էր եվրոպական երկրների մեկի կողմից: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ապրիլի 10-ին Դնեպրոպետրովսկ քաղաքի հարավային ծայրամասում «Կալիբր» ծովային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է С -300 զենիթահրթիռային դիվիզիոնի՝ անգարում թաքցրած տեխնիկան, որը մատակարարվել է Կիևի ռեժիմին եվրոպական երկրներից մեկի կողմից։ Խոցվել են այդ թվում С-300 չորս արձակման կայանքներ և Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի մինչև 25 մարդ», - հայտարարել է նա։
Գեներալը հայտնել է նաև, որ մեկ օրում ռուս զինվորականները ոչնչացրել են զինամթերքի երկու պահեստ ու С -300 զենիթահրթիռային համալիրի ռադիոտեղորոշիչը:
Նա հավելել է, որ բարձր ճշգրտության հարվածների հետևանքով Դոնեցկի մարզի Վոզվիժենկա-2 և Իվանովկա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են ինը տանկ, 2C3 «Ակացիա» 5 ինքնագնաց հրետանային կայանքներ, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի հինգ ռեակտիվ համակարգեր և ավելի քան 60 ազգայնականներ:
Կոնաշենկովի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 129 ինքնաթիռ և 99 ուղղաթիռ, ինչպես նաև 243 զենիթահրթիռային համալիր:
Բացի այդ, ոչնչացվել է 441 անօդաչու սարք, 2079 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 239 կայանք, դաշտային հրետանու ու ականանետի 909 միավոր , ավելի քան երկու հազար հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։