https://arm.sputniknews.ru/20220411/putini-het-kvosht-banakcutjunner-en-eghel-avstriaji-kancler-40783808.html
Պուտինի հետ կոշտ բանակցություններ են եղել. Ավստրիայի կանցլեր
Պուտինի հետ կոշտ բանակցություններ են եղել. Ավստրիայի կանցլեր
Sputnik Արմենիա
Ավստրիայի առաջնորդը Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ առաջին հերթին ուզում էր մարդասիրական հարցեր քննարկել: 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T19:37+0400
2022-04-11T19:37+0400
2022-04-11T19:38+0400
ավստրիա
ռուսաստան
վլադիմիր պուտին
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/03/36009461_0:92:1600:992_1920x0_80_0_0_3e28c7e03e8b434ef6783442b53e4afd.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ զրույցը շատ կոշտ էր, ուղիղ և բաց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ավստրիական մամուլի գործակալությանը։Նեհամերն ասել է, որ Պուտինին ուղղված իր ամենակարևոր ուղերձը մեկն է եղել` Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի, քանի որ պատերազմում երկու կողմից միայն պարտվողներ են լինում:Կանցլերը հայտարարել է, որ դա բարեկամական այց չէր, և ինքը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մնալու և խստացվելու են:Ռուսաստանի նախագահի և Ավստրիայի կանցլերի հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։Ավստրիացի կանցլերը առաջին եվրոպական առաջնորդն է, որ Ռուսաստան է այցելում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո: Երեկ Նեհամերնայցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել ուկրաինական իշխանությունների հետ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։
ավստրիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/03/36009461_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b4a4b7f93a7d076ff045cfe9833f0a58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավստրիա, ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա
ավստրիա, ռուսաստան, վլադիմիր պուտին, ուկրաինա
Պուտինի հետ կոշտ բանակցություններ են եղել. Ավստրիայի կանցլեր
19:37 11.04.2022 (Թարմացված է: 19:38 11.04.2022) Ավստրիայի առաջնորդը Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ առաջին հերթին ուզում էր մարդասիրական հարցեր քննարկել:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ զրույցը շատ կոշտ էր, ուղիղ և բաց։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ավստրիական մամուլի գործակալությանը։
Նեհամերն ասել է, որ Պուտինին ուղղված իր ամենակարևոր ուղերձը մեկն է եղել` Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի, քանի որ պատերազմում երկու կողմից միայն պարտվողներ են լինում:
Կանցլերը հայտարարել է, որ դա բարեկամական այց չէր, և ինքը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հասկացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մնալու և խստացվելու են:
Ռուսաստանի նախագահի և Ավստրիայի կանցլերի հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։
Ավստրիացի կանցլերը առաջին եվրոպական առաջնորդն է, որ Ռուսաստան է այցելում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո: Երեկ Նեհամերնայցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել ուկրաինական իշխանությունների հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։