00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Միտումը լավատեսական չէ, քանի որ գնաճային դրսևորումները շարունակական կլինեն նաև ՀՀ–ի համար

Պարենային ապրանքների դեֆիցիտի դեպքում ԵԱՏՄ–ն կարող է դառնալ անվտանգության երաշխիք
Բաժանորդագրվել
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պարենամթերքի համաշխարհային գների աննախադեպ աճին։
Հայաստանի կախվածությունն արտաքին շուկաներից բավական բարձր է, ուստի պարենային ինքնաբավության տեսանկյունից մեր երկիրը գտնվում է շատ ցածր մակարդակում, ինչի հետևանքները տնտեսության վրա, մասնավորապես գնաճի առումով, արդեն իսկ ակնառու են և կլինեն շարունակական։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
Նրա կարծիքով` թեև կարելի է տարանջատել առկա իրողություններն ու ակնկալվող սպասելիքները, բայց փաստացի այսօր վիճակագրական վերջին տվյալների համաձայն` մեզ մոտ կան բավականին լուրջ գնաճային դրսևորումներ և կրկին բացասական միտումներ։
«Առաջին անհրաժեշտության ապրանքների թվում հացաբուլկեղենի 12–ամսյա գնաճը երկնիշ է, կազմում է մոտ 14 տոկոս, մսամթերքի գնաճը մոտենում է երկնիշ ցուցանիշին, բանջարեղենի գնաճը նույնիսկ 40 տոկոսից բարձր է, հետևաբար ստեղծված իրավիճակում հայաստանյան տնտեսության վրա ազդեցությունը շատ լուրջ է, միտումները լավատեսական չեն, քանի որ գնաճային դրսևորումները կլինեն շարունակական»,– ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ ՀՀ–ի առևտրատնտեսական հարաբերություններին` Ամիրխանյանն ընդգծեց, որ նույնիսկ անխուսափելի գնաճի պայմաններում մենք ունենք հնարավորություններ մի կողմից գնալ շուկաների դիվերսիֆիկացման ճանապարհով, մյուս կողմից ԵԱՏՄ շուկաներից արդեն իսկ առաջարկվող մեխանիզմների շնորհիվ կարող ենք ունենալ որոշակի մեղմացում։
Ըստ նրա` առնվազն պարենային ապրանքների դեֆիցիտի պարագայում ԵԱՏՄ–ն կարող է դառնալ անվտանգության երաշխիք Հայաստանի տնտեսության համար, քանի որ խոսքը վերաբերում է տարատեսակ արտոնություններին, առաջին անհրաժեշտության սոցիալական ապրանքների մատակարարումներին, որոնց վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն ունի որոշումների մի քանի փաթեթ։
«ՀՀ–ն առևտրաշրջանառությունն իրականացնում է առավելապես դոլարով, բայց ԵԱՏՄ–ի և մասնավորապես Ռուսաստանի շուկայի դերակատարությունը մեր արտաքին առևտրաշրջանառության մեջ զգալի է, ուստի գործընթացները ցույց են տալիս, որ կա դոլարով առևտրից հրաժարվելու միտում, ինչի արդյունքում դոլարի պահանջարկի ճնշումը դրամի նկատմամբ կարող է այնքան բարձր չլինել, որքան կանխատեսվում էր։ Պահանջարկի ավելացվումը, անշուշտ, կարող է հանգեցնել դոլարի կայունացման, ինչը կհարվածի դրամի դիրքերին` դրանից բխող բացասական հետևանքներով ու գնաճային դրսևորումներով, բայց մյուս կողմից ԵԱՏՄ ներսում դոլարով առևտրաշրջանառության կրճատումը կարող է լինել մեղմացուցիչ գործոն»,– պարզաբանեց տնտեսագետը։
Ամիրխանյանի խոսքով` տեղական արտադրությամբ բոլոր հնարավոր վնասները կոմպենսացնելու խնդիրը մեզ համար օրվա հրամայական է, իսկ թե ինչպես կարող է մեր տնտեսությունը մոբիլիզացվել, մենք դրա քննությունն անցել ենք 2020 թվականին կորոնավիրուսի պայմաններում։ Այն ժամանակ կրկին կանգնեցինք պարենային անվտանգության, առաջին անհրաժեշտության ապրանքների լոգիստիկ խնդիրների առջև, ունեցանք գնաճի լուրջ ալիք, և այդ տեսանկյունից մեր տնտեսության մոբիլիզացիան այնքան էլ արդյունավետ չէր։
Ըստ մասնագետի` 2020 թվականի ճգնաժամը մեզ համար արդեն իսկ պետք է լիներ ցուցիչ և ստեղծեր միջավայր ներկա մարտահրավերներին շատ ավելի պատրաստված դիմագրավելու համար, բայց, ցավոք, այսօր էլ չունենք բավարար մակարդակ։
Նշենք, որ 2022թ. մարտին պարենային գների FAO ինդեքսի մեծությունը կազմել է 159,3 կետ, ինչը 12,6 կետով բարձր է փետրվարի մեծությունից, երբ այն հասել էր ամենաբարձր մակարդակին՝ 1990թ. այդ ինդեքսի ստեղծման պահից ի վեր։
Ինդեքսը թույլ է տալիս ամեն ամիս հետևել առավել անհրաժեշտ պարենային մթերքների զամբյուղի համաշխարհային գների տատանումներին։ Այդ մակարդակում ինդեքսը 33,6 տոկոսով բարձր է 2021 թվականի մարտի համեմատ։
Լրահոս
0