https://arm.sputniknews.ru/20220411/krakvocner-gvorisum-56-amja-tghamardy-mahacel-e-40756756.html
Կրակոցներ Գորիսում. 56-ամյա տղամարդը մահացել է
Կրակոցներ Գորիսում. 56-ամյա տղամարդը մահացել է
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T10:50+0400
2022-04-11T10:50+0400
2022-04-11T10:51+0400
գորիս
կրակոց
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38625564_0:169:1100:788_1920x0_80_0_0_27a4c0e53f5e414ac423a5d6951fae2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզում կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։Ապրիլի 10–ին, ժամը 23։20-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գ. Խաչատրյանն է։Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38625564_0:3:1100:828_1920x0_80_0_0_06049c75db7b2f6b9b2630e08e7547da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գորիս, կրակոց, սպանություն
գորիս, կրակոց, սպանություն
Կրակոցներ Գորիսում. 56-ամյա տղամարդը մահացել է
10:50 11.04.2022 (Թարմացված է: 10:51 11.04.2022) Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզում կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է
Shamshyan.com–ը։
Ապրիլի 10–ին, ժամը 23։20-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գ. Խաչատրյանն է։
Նշվում է, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 13 շենքի հարևանությամբ Գորիսի բնակիչ 32-ամյա Հ. Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։