00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիական դեժավյու. 5 տարի անց նախագահի աթոռին հավակնում են նույն հիմնական թեկնածուները

© Sputnik / Aram NersesyanԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Էմանուել Մակրոն
Բաժանորդագրվել
Ֆրանսիական դեժավյու. հինգ տարի անց նախագահի աթոռին հավակնում են նույն հիմնական թեկնածուները
Եկեք անկեղծ լինենք։ Պատերազմները կարող են շատ տարօրինակ, բոլորովին չսպասված ազդեցություն թողնել այս կամ այն գործչի քաղաքական կարիերայի վրա։ Ուինսթոն Չերչիլը, օրինակ, որը շատ բան արեց Հիտլերի դեմ պայքարը հաղթականորեն ավարտելու համար, Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո կայացած ընտրություններում պարտվեց և վարչապետ չընտրվեց։ Իսկ հայաստանյան այն ուժը, որի օրոք ծանրագույն պարտությամբ ավարտվեց Արցախի վերջին պատերազմը, կատարյալ հաղթանակ տարավ անցած տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Համաձայնե՛ք`այս ֆենոմենը առանձին խոսակցության թեմա է։ Իսկ առայժմ փաստենք, որ Ֆրանսիայի նախագահի համար ռազմական գործողությունները Ուկրաինայում թե՛դրական, թե՛ բացասական ազդեցություն ունեցան։
Խաղաղություն, բայց ինչպիսի՞ն. բրյուսելյան պայմանավորվածությունների մեծ հարցականները
Սկզբում թվում էր, թե Էմանուել Մակրոնի համար ամեն ինչ շատ բարենպաստ է։ Պատճառները երեքն են։ Նախ` նա ստանձնեց Եվրոպայի գլխավոր բանագնացի դերը, անընդհատ զրուցում էր թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի առաջնորդների հետ, ինչը այնքան լավ արձագանք էր գտնում ընտրողների շրջանում, որ թվում էր, թե ապրիլի 10-ին աննախադեպ իրադարձություն տեղի կունենա՝ Էմանուել Մակրոնը կվերընտրվի հենց առաջին փուլում։
Երկրորդ գործոնն այն էր, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում նախագահին թույլ էին տալիս անընդհատ երևալ հեռուստաէկրանին, ինչը չափազանց կարևոր է նախընտրական շրջանում։ Եվ երրորդ՝ քանզի մարդկանց ամենից շատ հետաքրքրում էին ուկրաինական զարգացումները, Մակրոնը գրեթե չէր անդրադառնում Ֆրանսիայի ներքին ցավոտ պրոբլեմներին, որոնք մյուս թեկնածուների ընտրարշավի առանցքն էին։ Նախագահը իր մրցակիցների հետ չէր էլ բանավիճում։
Վերլուծաբանները համոզված էին՝ եթե Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնություն ձեռք բերեին և հրադադար հաստատեին մինչև ապրիլի 10-ը, ընտրություններում հաղթանակը Մակրոնի գրպանում կլիներ։ Բայց խաղաղություն հաստատելու հույսերը չարդարացան։ Ավելին, մեկնաբանների հոռետեսական կանխատեսումներով` իրավիճակը Ուկրաինայում չի կարգավորվի նույնիսկ մինչև ապրիլի 24-ը, երբ նշանակված է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ Իսկ նման զարգացումը շատ շահեկան է Մակրոնի գլխավոր մրցակից Մարին Լը Պենի համար, քանզի ընտրողները ավելի ու ավելի հաճախ են հարցադրում անում՝ իհարկե, շատ կուզեինք, որ մեր նախագահի միջնորդությամբ խաղաղություն հաստատվեր Ուկրաինայում, բայց մեզ հուզող հիմնական խնդիրը դա չէ, այլ սննդամթերքի և վառելիքի բառացիորեն ամեն օր աճող գները։ Ա՛յ այստեղ արդեն Մարին Լը Պենի համար քննադատության անսահման դաշտ է բացվում։
Թե ինչպես ՆԱՏՕ-ն ժամանակին մերժեց Խորհրդային Միության անդամակցության դիմումը
Հանուն ճշմարտության ասենք, որ Մակրոնի կառավարությունը անցած հինգ տարիների ընթացքում բավական մեծ հաջողությունների է հասել։ Անցած տարի տնտեսական աճը կազմեց 7 տոկոս. վերջին կես դարի ընթացքում նման բան չէր եղել երբեք։ Գործազրկության մակարդակը, որը Հայաստանում կազմում է մոտ 15 տոկոս, Ֆրանսիայում ուղիղ երկու անգամ ցածր է՝ 7,5 տոկոսի էլ չի հասնում։ Բայց և վաղուց հայտնի է, որ տպավորիչ թվերը այնքան էլ մեծ ազդեցություն չեն գործում ընտրողի տրամադրությունների վրա։ Հիշում եմ` մի ժամանակ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոր Մեյջորը զարմանում էր, որ իր վարկանիշը բավական ցածր է։ Ասում էր. «Չեմ հասկանում, թե էլ ինչ են պահանջում մարդիկ, չէ՞ որ իմ կառավարության ապահոված ցուցանիշներն ամենաբարձրն են Եվրամիությունում»։
Մարին Լը Պենին, որն առաջ ընկալվում էր որպես ծայրահեղական, մեծապես օգնեց նաև այն հանգամանքը, որ այս ընտրարշավին որոշեց մասնակցել Էրիկ Զեմուրը։ Դա թույլ տվեց այդ կնոջն ասելու. «Ի՞նձ էիք ծայրահեղական անվանում, դե իսկական ծայրահեղականին հիմա կտեսնեք»։ Այսինքն`Զեմուրի ֆոնին ԼըՊենը իսկապես ընկալվում է որպես չափավորական գործիչ, որը շատ էլ ընդունելի է միջին ընտրողի համար, մանավանդ երբ ասում է. «Նվազագույն աշխատավարձը 1500 եվրոյի եմ հասցնելու, իսկ մինչև 30 տարեկան երիտասարդ աշխատողներին ընդհանրապես ազատելու եմ եկամտահարկից»։ Շարքային ընտրողին էլ ի՞նչ է պետք՝ աշխատանք, բարձր աշխատավարձ, ցածր հարկեր ու կայուն գներ։
Այնպես որ միայն թվում է, թե Ֆրանսիայում ընտրական դեժավյու է, այսինքն` լրիվ կրկնվում է 2017-ի պատկերը, երբ երկրորդ փուլում Մակրոնը հեշտությամբ հաղթեց նույն Լը Պենին։ Եվ քաղաքագետներն ընդունում են՝ երկու շաբաթից ամեն ինչ էլ կարող է պատահել այն երկրում, որն իր տնտեսությամբ երկրորդն է Եվրամիությունում, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրոպական միությունը ներկայացնող միակ պետությունն է։
Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Մակրոնը առաջատար է, բայց չի վերընտրվել
Լրահոս
0