https://arm.sputniknews.ru/20220411/avtvobusneri-varvordnery-manradram-kunenan-bajc-bvolvorin-chi-bavakanacni-40757092.html
Ավտոբուսների վարորդները մանրադրամ կունենան, բայց բոլորին չի բավականացնի
Ավտոբուսների վարորդները մանրադրամ կունենան, բայց բոլորին չի բավականացնի
Sputnik Արմենիա
Պատասխանատուները քաղաքացիներին կոչ են անում, այնուամենայնիվ, 100 դրամանոցներ ունենալ իրենց մոտ։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T11:02+0400
2022-04-11T11:02+0400
2022-04-11T13:26+0400
երևան
դրամ
ավտոբուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40763217_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ec52803c83fb110b220b2763f9286ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանցիները տրանսպորտ նստելուց առաջ այլևս ստիպված չեն լինի գումար մանրել ու նախապես 100 դրամանոցներ հայթայթել։«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի համապատասխան հրամանի, հանրային բոլոր ավտոբուսների վարորդներն իրենց մոտ մանրադրամներ կունենան` քաղաքացիների գումարները մանրելու համար։Նշենք, որ ուղևորները հաճախ են ասում, որ իրենց մոտ 100 դրամանոց չի լինում, ինչի հետևանքով չեն կարողանում վճարում կատարել ավտոբուսներում և միկրոավտոբուսներում տեղադրված սարքերի միջոցով, իսկ վարորդների մոտ էլ չի լինում մանրադրամ։Ապրիլի 10-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ խնդրի լուծման համար համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներին 100 դրամանոցներ կտրամադրի։Քաղաքապետի հանձրարարականն ուժի մեջ է մտել այսօրվանից` ապրիլի 11-ից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40763217_147:0:1548:1051_1920x0_80_0_0_612aca1460b48b51029f48e2e405c628.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, դրամ, ավտոբուս
Ավտոբուսների վարորդները մանրադրամ կունենան, բայց բոլորին չի բավականացնի
11:02 11.04.2022 (Թարմացված է: 13:26 11.04.2022) Պատասխանատուները քաղաքացիներին կոչ են անում, այնուամենայնիվ, 100 դրամանոցներ ունենալ իրենց մոտ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանցիները տրանսպորտ նստելուց առաջ այլևս ստիպված չեն լինի գումար մանրել ու նախապես 100 դրամանոցներ հայթայթել։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի համապատասխան հրամանի, հանրային բոլոր ավտոբուսների վարորդներն իրենց մոտ մանրադրամներ կունենան` քաղաքացիների գումարները մանրելու համար։
«Բոլորին տրվել է 10 000-ական դրամ` ավանսի տեսքով։ Պատեհ առիթից օգտվելով` ուզում են մեր բնակիչներին կոչ անել, այնուամենայնիվ, ունենալ 100 դրամանոց, որովհետև դա օրական շրջանառության ընդամենը 15 տոկոսը կկազմի և, ցավոք սրտի, չի բավականացնի։ Անհրաժեշտ է, որ շարունակենք ունենալ 100 դրամ` տրանսպորտից օգտվելու համար»,– ասաց Թարփոշյանը։
Նշենք, որ ուղևորները հաճախ են ասում, որ իրենց մոտ 100 դրամանոց չի լինում, ինչի հետևանքով չեն կարողանում վճարում կատարել ավտոբուսներում և միկրոավտոբուսներում տեղադրված սարքերի միջոցով, իսկ վարորդների մոտ էլ չի լինում մանրադրամ։
Ապրիլի 10-ին
Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ խնդրի լուծման համար համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներին 100 դրամանոցներ կտրամադրի։
Քաղաքապետի հանձրարարականն ուժի մեջ է մտել այսօրվանից` ապրիլի 11-ից։