https://arm.sputniknews.ru/20220411/armen-grigvorjany-minski-khmbi-fransiaci-hamanakhagahi-het-qnnarkel-e-khmbi-hetaga-tshakatagiry-40781036.html
Արմեն Գրիգորյանը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է խմբի հետագա ճակատագիրը
Արմեն Գրիգորյանը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է խմբի հետագա ճակատագիրը
Sputnik Արմենիա
Ֆրանսիացի համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T18:43+0400
2022-04-11T18:43+0400
2022-04-11T18:49+0400
անվտանգության խորհուրդ
եահկ մինսկի խումբ
արցախ
ռուսաստան
ամն
ֆրանսիա
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40780541_0:16:1280:736_1920x0_80_0_0_6c878c3d8424e0da652e4f1255c72d90.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկանում ենք ԱԽ ֆեյսբուքյան էջից։Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:Մինսկի խումբը կազմալուծվում է, ի՞նչ կանեն Հայաստանն ու Ադրբեջանը. պատասխանում է քաղաքագետըԱվելի վաղ համանախագահի հետ հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պարզ չէ, թե ինչ կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի հետագա ճակատագիրը: Նրա խոսքով՝ նման անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ նաև այդ ձեւաչափով:
ամն
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40780541_104:0:1176:804_1920x0_80_0_0_baaafc63bfb8ade433dbf8538d3f81c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության խորհուրդ, եահկ մինսկի խումբ, արցախ, ռուսաստան, ամն, ֆրանսիա, արմեն գրիգորյան
անվտանգության խորհուրդ, եահկ մինսկի խումբ, արցախ, ռուսաստան, ամն, ֆրանսիա, արմեն գրիգորյան
Արմեն Գրիգորյանը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է խմբի հետագա ճակատագիրը
18:43 11.04.2022 (Թարմացված է: 18:49 11.04.2022) Ֆրանսիացի համանախագահը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկանում ենք ԱԽ
ֆեյսբուքյան էջից։
ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Ռոքֆոյը շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:
Ավելի վաղ համանախագահի հետ հանդիպել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին ՌԴ ԱԳ նախարար
Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պարզ չէ, թե ինչ կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի հետագա ճակատագիրը: Նրա խոսքով՝ նման անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ նաև այդ ձեւաչափով: