https://arm.sputniknews.ru/20220411/andzrevneri-pattsharvov-erevanum-hanrajin-transpvorti-vtarnern-avelacel-en-40757351.html
Անձրևների պատճառով Երևանում հանրային տրանսպորտի վթարներն ավելացել են
Անձրևների պատճառով Երևանում հանրային տրանսպորտի վթարներն ավելացել են
Sputnik Արմենիա
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի խոսքով` վթարներն ավելացել են նաև Երևանի հանրային տրանսպորտի թվաքանակի ավելացման արդյունքում։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T11:11+0400
2022-04-11T11:11+0400
2022-04-11T11:14+0400
ավտոբուս
վթար
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/861/06/8610605_0:83:1600:983_1920x0_80_0_0_8a471c7baa1c89158b40fb9d4f624fa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Վերջին 1 շաբաթվա ընթացքում` ապրիլի 4-10-ը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի կողմից շահագործվող 23 ավտոբուս է վթարի ենթարկվել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը` հավելելով, որ վթարները լուրջ հետևանքներ չեն ունեցել։Տնօրենի խոսքով` վթարներն ավելացել են նաև Երևանի հանրային տրանսպորտի թվաքանակի ավելացման արդյունքում։Պաշտոնական տվյալներով` անցած շաբաթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի կողմից սպասարկվող երթուղիներում շահագործվել է 2011 ավտոբուս։Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ նոր ավտոբուսների հաջորդ խմբաքանակը երթուղի դուրս կգա հունիսի 1-ից։Ավտոբուսների վարորդները մանրադրամ կունենան, բայց բոլորին չի բավականացնիՀիշեցնենք, որ 2021 թվականին Երևանի քաղաքապետարանը գնեց 311 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականին նախատեսում է գնել 200–ը, այդ թվում՝ 100 հատ 12 մետրանոց և 100 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ: Նշենք, որ առաջիկայում կներդրվի ուղեվարձի գանձման նոր համակարգ և կգործարկվի հասարակական տրանսպորտի կառավարման կենտրոնը, որը կհամակարգի աշխատանքները։Միասնական տոմսային համակարգին անցնելու համար մրցույթ է հայտարարվել, քննարկումներ են ընթանում տեխնիկական չափորոշիչները համապատասխանեցնելու շուրջ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/861/06/8610605_90:0:1510:1065_1920x0_80_0_0_038dfd4dafb4abd76c2bfd7076f64d31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, վթար, երևան, երևանի քաղաքապետարան
ավտոբուս, վթար, երևան, երևանի քաղաքապետարան
Անձրևների պատճառով Երևանում հանրային տրանսպորտի վթարներն ավելացել են
11:11 11.04.2022 (Թարմացված է: 11:14 11.04.2022) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի խոսքով` վթարներն ավելացել են նաև Երևանի հանրային տրանսպորտի թվաքանակի ավելացման արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Վերջին 1 շաբաթվա ընթացքում` ապրիլի 4-10-ը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի կողմից շահագործվող 23 ավտոբուս է վթարի ենթարկվել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը` հավելելով, որ վթարները լուրջ հետևանքներ չեն ունեցել։
«Այս մի քանի անձևային օրերը ոնց որ թե նպաստավոր պայմաններ ստեղծեցին վթարների ավելացման համար»,– ասաց Թարփոշյանը։
Տնօրենի խոսքով` վթարներն ավելացել են նաև Երևանի հանրային տրանսպորտի թվաքանակի ավելացման արդյունքում։
Պաշտոնական տվյալներով` անցած շաբաթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի կողմից սպասարկվող երթուղիներում շահագործվել է 2011 ավտոբուս։
Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ նոր ավտոբուսների հաջորդ խմբաքանակը երթուղի դուրս կգա հունիսի 1-ից։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Երևանի քաղաքապետարանը գնեց 311 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականին նախատեսում է գնել 200–ը, այդ թվում՝ 100 հատ 12 մետրանոց և 100 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ: Նշենք, որ առաջիկայում կներդրվի ուղեվարձի գանձման նոր համակարգ և կգործարկվի հասարակական տրանսպորտի կառավարման կենտրոնը, որը կհամակարգի աշխատանքները։
Միասնական տոմսային համակարգին անցնելու համար մրցույթ է հայտարարվել, քննարկումներ են ընթանում տեխնիկական չափորոշիչները համապատասխանեցնելու շուրջ։