https://arm.sputniknews.ru/20220411/adrbejanakan-zvorqery-sharunakum-en-mnal-ajn-hatvatsum-vortegh-kasecvel-e-arajkhaghacumy-40788109.html
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ այն հատվածում, որտեղ կասեցվել է առաջխաղացումը
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ այն հատվածում, որտեղ կասեցվել է առաջխաղացումը
Sputnik Արմենիա
Շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T21:39+0400
2022-04-11T21:39+0400
2022-04-11T21:55+0400
արցախ
ադրբեջան
քարագլուխ
փառուխ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40408196_0:338:768:770_1920x0_80_0_0_0aa636b651deea0493be72da483a4ecd.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:Գյուղապետը հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը, բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից, առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբՏեղեկատվական շտաբը միաժամանակ նշում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի:«Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են, և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո»,– ասված է հաղորդագրությունում:Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
ադրբեջան
քարագլուխ
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40408196_0:313:768:889_1920x0_80_0_0_02915bb2f113727f4e6e4517ff57271e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, քարագլուխ, փառուխ
արցախ, ադրբեջան, քարագլուխ, փառուխ
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ այն հատվածում, որտեղ կասեցվել է առաջխաղացումը
21:39 11.04.2022 (Թարմացված է: 21:55 11.04.2022) Շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Գյուղապետը հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական զինված ուժերը, բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից, առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ
«Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվական շտաբը միաժամանակ նշում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի:
«Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են, և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո»,– ասված է հաղորդագրությունում:
Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։