https://arm.sputniknews.ru/20220410/ukrainajum-pahvvogh-rvosatvomi-4-ashkhatakicnery-veradardzel-en-rusastan-40743716.html
Ուկրաինայում պահվող «Ռոսատոմի» 4 աշխատակիցները վերադարձել են Ռուսաստան
Ուկրաինայում պահվող «Ռոսատոմի» 4 աշխատակիցները վերադարձել են Ռուսաստան
Sputnik Արմենիա
Այս շաբաթ ռուսական և ուկրաինական կողմերն 86-ը 86-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել: 10.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-10T12:40+0400
2022-04-10T12:40+0400
2022-04-10T12:40+0400
ուկրաինա
ռուսաստան
գերի
«ռոսատոմ»
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34816000_0:0:3073:1728_1920x0_80_0_0_c0372217f830d30c67bde389d675e068.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիան հաստատել է Ուկրաինայում պահվող իր 4 աշխատակցի վերադարձը Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Կառույցը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են նրանց ազատ արձակմանը նպաստելուն։Ավելի վաղ, աշխատակիցների վերադարձի մասին հայտնել էր ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։Պետկորպորացիայի մասնագետներն Ուկրաինա են ժամանել ավելի քան մեկ ամիս առաջ Ռովենի ԱԷԿ-ի համար բեռների հետ առևտրային պայմանագրի շրջանակներում: Նրանք հայրենիք պետք է վերադառնային մարտի 16-ին, սակայն դա տեղի չունեցավ։Դաշնային օմբուդսմանին օգնության խնդրանքով դիմել են ատոմագետների հարազատները, որոնց հետ նրանց ամուսիններն ու որդիները կապի մեջ չեն եղել։ Ավելի ուշ համացանցում հրապարակվել էր տեսաուղերձ, որից երևում էր, որ ռուս մասնագետներին զինված մարդիկ են պահում։Այս շաբաթ ռուսական և ուկրաինական կողմերն 86-ը 86-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել:Ուկրաինան խափանել է գերիների ծրագրված փոխանակումը. ՌԴ ՊՆՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 46–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1d/34816000_169:0:2900:2048_1920x0_80_0_0_deddaa65a2b26b9afecd6dbd266a3dda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, գերի, «ռոսատոմ», պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, գերի, «ռոսատոմ», պատերազմ
Ուկրաինայում պահվող «Ռոսատոմի» 4 աշխատակիցները վերադարձել են Ռուսաստան
Այս շաբաթ ռուսական և ուկրաինական կողմերն 86-ը 86-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիան հաստատել է Ուկրաինայում պահվող իր 4 աշխատակցի վերադարձը Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կառույցը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են նրանց ազատ արձակմանը նպաստելուն։
Ավելի վաղ, աշխատակիցների վերադարձի մասին հայտնել էր ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Երեկ երեկոյան կայացել է ռուս–ուկրաինական գերիների հերթական փոխանակումը։ Նրանց թվում են «Ռոսատոմի» ներկայացուցիչները և մեր զինծառայողները։ Այսօր վաղ առավոտյան նրանք վայրէջք են կատարել ռուսական հողի վրա։ Շուտով նրանք կհանդիպեն հարազատների ու մտերիմների հետ»,– գրել է Մոսկալկովան իր «Տելեգրամ» ալիքում։
Պետկորպորացիայի մասնագետներն Ուկրաինա են ժամանել ավելի քան մեկ ամիս առաջ Ռովենի ԱԷԿ-ի համար բեռների հետ առևտրային պայմանագրի շրջանակներում: Նրանք հայրենիք պետք է վերադառնային մարտի 16-ին, սակայն դա տեղի չունեցավ։
Դաշնային օմբուդսմանին օգնության խնդրանքով դիմել են ատոմագետների հարազատները, որոնց հետ նրանց ամուսիններն ու որդիները կապի մեջ չեն եղել։ Ավելի ուշ համացանցում հրապարակվել էր տեսաուղերձ, որից երևում էր, որ ռուս մասնագետներին զինված մարդիկ են պահում։
Այս շաբաթ ռուսական և ուկրաինական կողմերն 86-ը 86-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 46–րդ օրը։