https://arm.sputniknews.ru/20220410/maraghaji-kvotvoratsy-adrbejani-kvoghmic-hajeri-nkatmamb-atelutjan-drsevvorum-er-hh-agn-40750146.html
Մարաղայի կոտորածը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության դրսևորում էր. ՀՀ ԱԳՆ
Մարաղայի կոտորածը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության դրսևորում էր. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական ԶՈւ կողմից Արցախում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները վկայում են... 10.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-10T17:44+0400
2022-04-10T17:44+0400
2022-04-10T17:45+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
նոր մարաղա
ջարդեր
հայ
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491379_0:41:1600:941_1920x0_80_0_0_8e773479057c12304b95d0028f1a58c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Մարաղայի կոտորածը, որը դարձավ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսևորումն էր։Այսպես է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որակել Մարաղայի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակումը։Գերատեսչությունից ընդգծում են, որ Ադրբեջանի հայաշատ քաղաքներում և Արցախում հայերի կոտորածների կազմակերպիչների ու իրականացնողների անպատժելիությունը, նրանց հերոսացումը և տարիներ ի վեր վարվող հայատյաց քաղաքականությունը հիմք դարձան նոր զանգվածային ոճրագործությունների իրագործման: Ներկայում ադրբեջանական ԶՈւ կողմից Արցախում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները (ս․թ․ մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 400 անձ ստիպված տեղահանվեց), վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը։30 տարի առաջ՝ 1992 թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։Մարաղայում իրականացված պատերազմական հանցագործությունները փաստագրված են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, որոնք վկայում են, որ հայերի դեմ իրագործված ոճրագործությունների հետևանքով 50 հոգի դաժանաբար սպանվել է, այդ թվում՝ 30 կին, իսկ 29 կին և 9 երեխա պատանդ են վերցվել, որոնցից 19 հոգու ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում։Այդ մարդիկ սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին. Մարաղայի ջարդերի 30–րդ տարելիցն է
նոր մարաղա
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491379_70:0:1494:1068_1920x0_80_0_0_1c3f7b982f221dfc0a19c8a970017d24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, նոր մարաղա, ջարդեր, հայ, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, նոր մարաղա, ջարդեր, հայ, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ
Մարաղայի կոտորածը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության դրսևորում էր. ՀՀ ԱԳՆ
17:44 10.04.2022 (Թարմացված է: 17:45 10.04.2022) Ադրբեջանական ԶՈւ կողմից Արցախում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները վկայում են Արցախի` ամբողջական էթնիկ զտումների ենթարկելու նպատակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Մարաղայի կոտորածը, որը դարձավ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսևորումն էր։
Այսպես է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը
որակել Մարաղայի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակումը։
Գերատեսչությունից ընդգծում են, որ Ադրբեջանի հայաշատ քաղաքներում և Արցախում հայերի կոտորածների կազմակերպիչների ու իրականացնողների անպատժելիությունը, նրանց հերոսացումը և տարիներ ի վեր վարվող հայատյաց քաղաքականությունը հիմք դարձան նոր զանգվածային ոճրագործությունների իրագործման: Ներկայում ադրբեջանական ԶՈւ կողմից Արցախում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները (ս․թ․ մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 400 անձ ստիպված տեղահանվեց), վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը, և ընդգծում միջազգային հանրության ջանքերի հրատապությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները»,– նշված է հաղորդագրությունում։
30 տարի առաջ՝ 1992 թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։
Մարաղայում իրականացված պատերազմական հանցագործությունները փաստագրված են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, որոնք վկայում են, որ հայերի դեմ իրագործված ոճրագործությունների հետևանքով 50 հոգի դաժանաբար սպանվել է, այդ թվում՝ 30 կին, իսկ 29 կին և 9 երեխա պատանդ են վերցվել, որոնցից 19 հոգու ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում։