00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսին պետք է լինի բազմազավակ ընտանիքների աջակցման օրենքը. պարզաբանում են պատգամավորները

© Photo : Կապանի համայնքապետարան/Kapan municipalityԱրցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել
Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել  - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2022
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորը վստահեցնում է` բազմազավակ ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու առումով ՀՀ–ում օրենսդրական բաց չկա, սակայն միայն սոցիալական օգնությունը կարող է բավարար չլինել ընտանիքին։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հայաստանի Հանրապետությունում չկա օրենսդրական կարգավորում, թե որ ընտանիքներն են համարվում բազմազավակ, հետևաբար, օրինակ` 4 և ավելի երեխա ունեցողների համար հատուկ աջակցություններ նախատեսված չեն։ Անապահով լինելու դեպքում նրանք կարող են միայն նպաստ ստանալ։
Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանի հետ, որը 2021 թվականին ներկայացրել էր «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ Կառավարությունը, սակայն, մերժել էր նախագիծը։
Դրանով առաջարկվում էր բազմազավակ ընտանիքի կարգավիճակ տալ 4 և ավելի երեխա ունեցողներին։ Նպատակ կար օրենքում փոփոխություններ կատարել և այդ ընտանիքներին տրամադրել աջակցության հետևյալ տեսակները`սոցիալական աջակցություն, բժշկական օգնություն և սպասարկում, պետական պարտադիր բժշկական ապահովագրություն, բնակարանով և տրանսպորտային միջոցով ապահովման պետական աջակցություն, կենցաղային ապրանքի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն, ինքնազբաղվածության ապահովման աջակցություն, երեխաների կրթական աջակցություն։ Նախագծի իրականացման համար կառավարությունից կպահանջվեր 34 մլրդ 145 մլն դրամ։
«Նախագծի մերժման հիմքերից մեկն այն է, որ իշխանությունն ասում է, թե իրենք էլ են մշակում նման նախագիծ, որը կլինի ավելի համապարփակ։ Շուրջ 3 ամիս է անցել մերժումից հետո, որևէ նախագիծ չի ներկայացվել մինչ օրս։ Իմ գնահատմամբ` օրվա իշխանությունն այս ուղղությամբ չի ցանկանում իր վրա վերցնել պոզիտիվ պարտավորություն և պետական գումարներ նախատեսել»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ Ավետիսյանի` 2011 թվականի մարդահամարի տվյալներով` շուրջ 13 000 ընտանիք ունի 4 և ավելի երեխա և նրանց շուրջ կեսն անապահով է։ Նրանք համարվում են աղքատության նպաստ ստացողներ։ Ավետիսյանի խոսքով` բազմազավակ ընտանիքներում աղքատության միջին մակարդակը շուրջ 2 անգամ ավելի բարձր է, քան հանրապետությունում աղքատության միջին մակարդակը։
Նա ասաց նաև, որ 2017 թվականից սկսած` նախագծի հիմնական դրույթները քննարկվել են բազմազավակ ընտանիքների ներկայացուցիչների հետ՝ նկատի առնելով այդ ընտանիքների խնդիրները: 2018 թվականի ապրիլից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով հստակ նախատեսվում էր, որ օրենքով սահմանված կարգով պետք է լինի նաև բազմազավակ ընտանիքների աջակցությունը, ինչը նոր պահանջ էր։
«Այդ ժամանակ բազմազավակ ընտանիքների աջակցության վերաբերյալ նաև նախագիծ կար, որը շրջանառվում էր, սակայն իշխանափոխությունից հետո այն դուրս եկավ շրջանառությունից։ 4 տարի անց նման օրինագիծ այդպես էլ չընդունվեց»,– նշեց Ավետիսյանը։
ՀՀ կառավարությունը 2022 թվականի հունվարի 1-ից 3-րդ և հաջորդ երեխայի համար նախատեսել է ամսական նպաստ, ինչն, ըստ Ավետիսյանի, դրական է որպես պետական աջակցություն։ Այստեղ, նրա խոսքով, խնդրահարույց կողմ էլ կա` սոցիալական աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որոնք 3 և ավելի երեխա են ունեցել, սակայն անապահով չեն, և ստացվում է, որ արդարության սկզբունքը չի պահպանվում։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ իրենք ներկայացրել են մի նախագիծ, որը հրապարակվածէ եղելe-draft համակարգում և հանրային քննարկման էր դրվել, ապա հետ էր ուղարկվել վերանայման համար։https://www.e-draft.am/projects/3084/about Թադևոս Ավետիսյանի ներկայացրածն էլ մեկ այլ նախագիծ էր, որը կառավարությունը մերժել էր։
«Բազմազավակ ընտանիքներին և առհասարակ երեխա ունեցող ընտանիքներին տրվող աջակցությունը կարգավորվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև տարբեր ծրագրերով, որոնք իրականացնում է կառավարությունը։ Գործող այն մեխանիզմները, որոնք այսօր կան, բավարարում են, որպեսզի բազմազավակ ընտանիքներին կարիքի դեպքում տրամադրվեն աջակցությունները, սակայն այնպես չէ, որ այդ կարիքներն ամբողջությամբ ծածկվում են»,– ասաց Բաթոյանը։
Նրա խոսքով` բազմազավակ ընտանիքների աջակցության վերաբերյալ օրենք, որպես այդպիսին, չկա, սակայն առկա օրենսդրությունը թույլ է տալիս տարբեր ծրագրերով աջակցություն տրամադրել։
Պատգամավորների հետ զրույցում անդրադարձ եղավ նաև 13 երեխա ունեցող 16– հոգանոց Բեժանյանների ընտանիքին, որը կարող է դրսում հայտնվել, քանի որ այն տունը, որտեղ արդեն 7 տարի է վարձակալական հիմունքներով ապրում են` վաճառել են, իսկ այլ տների սեփականատերերն էլ երբ լսում են, որ ընտանիքը 13 երեխա ունի` չեն ցանկանում նրանց վարձով տուն տալ։
Վերածննդի խորհրդանիշ. ինչի՞ մասին է երազում արցախցի բազմազավակ մայրը
«Ես այդ ընտանիքի ծնողների հետ որոշ ժամանակ առաջ հանդիպել եմ, երբ համապատասխան պաշտոն էի զբաղեցնում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,– խմբ.), ու մեր օրակարգում էր իրական աջակցության հիմքեր ստեղծելը։ Այդ ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էինք ձեռք բերել, սակայն ցավով արձանագրեմ, որ չկարողացանք կյանքի կոչել»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց` պետությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին օգնելու առումով առաջնային դերակատարություն պետք է ունենա և կատարի իր պարտավորությունը։
Բաթոյանն էլ շեշտեց, որ նման ընտանիքների խնդիրներին ծանոթացել է դեռ այն ժամանակ, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր։
«Եթե չեմ սխալվում` այդ ընտանիքին տարբեր ծրագրեր են առաջարկվել` բնակարանի ձեռքբերման, վերանորոգման, աշխատանքի։ Նախաձեռնություն է եղել նույնիսկ Աննա Հակոբյանի կողմից (շուրջ 2 տարի առաջ ՀՀ վարչապետի տիկինն այցելել է այդ ընտանիքին ու խոստացել, որ տուն կունենան,–խմբ.)»,– ասաց իշխանական պատգամավորը։
Նրա խոսքով` բազմազավակ ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու առումով ՀՀ–ում օրենսդրական բաց չկա, սակայն չի հերքում նաև, որ միայն սոցիալական օգնությունը կարող է բավարար չլինել ընտանիքին։ Նախկին սոցապնախարարը վստահ է` պետք է կարողանալ նաև առողջապահական, կրթական և այլ որոտներում նույնպես խնդիրը լուծել։
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա
Բաթոյանն ընդգծեց` որքան էլ խրախուսվի շատ երեխա ունենալը, սակայն եթե պետությունում չկան պայմաններ նրանց համար, վերջիններս պարզապես կհամալրեն սոցիալական աջակցություն ստացող ընտանիքների շարքերը։
Իշխանական պատգամավորներն ընդդիմությանն առաջարկել են համատեղ աշխատել ընտանիքակենտրոն օրենսդրության մշակման ուղղությամբ ու ունենալ մեկ լավագույն տարբերակ։
Բեժանյանների բազմանդամ ընտանիքը - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Մեկ ամսից Բեժանյանների 16 հոգանոց ընտանիքը կարող է փողոցում հայտնվել
Լրահոս
0