https://arm.sputniknews.ru/20220410/hrdeh-e-brnkvel-mvor-ev-mankan-arvoghjutjan-pahpanman-kentrvonum-ajrvel-e-kapi-senjaky-40741191.html
Հրդեհ է բռնկվել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում». այրվել է կապի սենյակը
Հրդեհ է բռնկվել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում». այրվել է կապի սենյակը
Sputnik Արմենիա
Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ։ 10.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-10T10:13+0400
2022-04-10T10:13+0400
2022-04-10T10:13+0400
հրդեհ
երևան
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0a/40741097_0:0:711:400_1920x0_80_0_0_719bc3c7174814d7fb2fd170712cce4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Այս գիշեր հրդեհ է բռնկվել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» («Մարգարյան հիվանդանոց»)պահեստում, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 10-ին, ժամը 03:18-ին։ Հայտնել են, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» պահեստում կրակ է նկատվում։Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ,Տեղեկացվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։13-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է կապի սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0a/40741097_0:0:533:400_1920x0_80_0_0_f9fb5fabf8a7fc0b0528f1f2a23c8170.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, երևան, հիվանդանոց
Հրդեհ է բռնկվել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում». այրվել է կապի սենյակը
Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Այս գիշեր հրդեհ է բռնկվել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» («Մարգարյան հիվանդանոց»)պահեստում, հայտնում են ԱԻՆ
մամուլի ծառայությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 10-ին, ժամը 03:18-ին։ Հայտնել են, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» պահեստում կրակ է նկատվում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ,
Տեղեկացվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։13-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է կապի սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։