Բողոքի ակցիաներ, ֆլեշմոբ, Ծաղկազարդ. ինչպես է անցել շաբաթը Երևանում և ոչ միայն
Բողոքի ակցիաներ, ֆլեշմոբ, Ծաղկազարդ. ինչպես է անցել շաբաթը Երևանում և ոչ միայն
Sputnik Արմենիա
Անցնող շաբաթը լի էր տարաբնույթ իրադարձություններով։ Դրանցից շատերին Sputnik Արմենիան անդրադարձել է իր լրահոսում։ Այժմ ներկայացնում ենք այդ իրադարձությունների... 10.04.2022, Sputnik Արմենիա
Ապրիլի 5-ին Կամերային երաժշտության տանը կայացել է հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգ, զուգահեռ դրան` Ազատության հրապարակում «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով ընդդիմության բողոքի ակցիան էր։Դրական միջոցառումների շարքից էր Մայրության և գեղեցկության տոնին Երևանի կենտրոնում բացված ծաղիկների և բույսերի տոնավաճառը։ Շաբաթը եզրափակվել է Ծաղկազարդի տոնակատարությամբ, որը Մեծ Պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնն է ու նվիրված է Տիրոջ՝ Երուսաղեմ տոնական մուտքին՝ Զատիկից առաջ։
Անցնող շաբաթը լի էր տարաբնույթ իրադարձություններով։ Դրանցից շատերին Sputnik Արմենիան անդրադարձել է իր լրահոսում։ Այժմ ներկայացնում ենք այդ իրադարձությունների ֆոտոխրոնիկան։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը միջոցառումների շարք է իրականացրել` ականազերծման գործողությունների միջազգային օրվա հետ կապված (ապրիլի 4, 2020 թ., Երևան)
Մինչ համերգի մեկնարկը ներկաները ծանոթացել են թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմության հետ կապված արխիվային փաստաթղթեր և հիշարժան լուսանկարներ
Հայաստանի «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, «Պահեստազորի սպաներ» ՀԿ–ն նացիզմի դեմ ՌԴ ԶՈւ գործողություններին աջակցող համատեղ ակցիայի ժամանակ (ապրիլի8, 2022, Երևան)
Աղջիկներն ուռենու պսակներով Ծաղկազարդի տոնակատարության ժամանակ Սուրբ Գայանեեկեղեցու մոտ (ապրիլի10, 2022, Էջմիածին)
Ապրիլի 5-ին Կամերային երաժշտության տանը կայացել է հայ–ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգ, զուգահեռ դրան` Ազատության հրապարակում «Հանուն Հայաստանի և Արցախի» կարգախոսով ընդդիմության բողոքի ակցիան էր։
«5165» շարժումը նույնպես բողոքի ակցիաներ է իրականացրել այս շաբաթ։ Շաբաթվա ընթացքում եղել նաև «Ղրիմի գարուն, միշտ միասին» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը նվիրված է եղել Ղրիմի և Ռուսաստանի միասնության 8-րդ տարվան։
Դրական միջոցառումների շարքից էր Մայրության և գեղեցկության տոնին Երևանի կենտրոնում բացված ծաղիկների և բույսերի տոնավաճառը։ Շաբաթը եզրափակվել է Ծաղկազարդի տոնակատարությամբ, որը Մեծ Պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնն է ու նվիրված է Տիրոջ՝ Երուսաղեմ տոնական մուտքին՝ Զատիկից առաջ։