https://arm.sputniknews.ru/20220409/turqiaji-razmatsvovajin-uzheri-pashtvonatvogh-pvokhtsvovakaly-khvosel-e-bvosfvori-akanneri-vtangi-masin-40729534.html
Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալը խոսել է Բոսֆորի ականների վտանգի մասին
Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալը խոսել է Բոսֆորի ականների վտանգի մասին
Sputnik Արմենիա
Նա ակնհայտ է համարում, որ ուկրաինական կողմն է ականները ծով նետել։ 09.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-09T15:04+0400
2022-04-09T15:04+0400
2022-04-09T15:04+0400
բոսֆորի նեղուց
ծով
ական
սև ծով
թուրքիա
ռուսաստան
պատերազմ
ուկրաինա
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27062757_0:84:1601:984_1920x0_80_0_0_a07631009a48c987e383aec2e7abe1dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Ջիհադ Յայչըն հայտարարել է Բոսֆորի նեղուցում մեծ աղետի հավանականության մասին՝ Սև ծովում կուտակվող ականների առկայության պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Gercek Gundem պարբերականին:«Ականի միջադեպից» հետո Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար«Անհրաժեշտ միջոցառումներ են անցկացվում։ Սակայն հարյուր տոկոսանոց անվտանգության միջոցներ գոյություն չունեն։ Եթե այդ ականներից մեկը հայտնվի նեղուցում, մարդկանց մահվան, աղետի կհանգեցնի։ Հաշվի առնելով, որ աշխարհի նավթի երկուսուկես տոկոսն առաքվում է մեր նեղուցների միջոցով, աշխարհի համար կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Եթե պայթյունավտանգ բեռներ տեղափոխող նավերից մեկը պայթի Բոսֆորի ականի վրա, մեծ վտանգ կառաջանա»,-ասել է փոխծովակալը։Նրա խոսքով՝ «միանգամայն ակնհայտ է, որ ուկրաինական կողմն է ականները բաց թողել ծով»:Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել էր, որ ուկրաինացի զինվորականները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի ու Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել հոսանքների պատճառով Բոսֆորի նեղուց ու Միջերկրածովյան ավազանի ծովեր ներթափանցած ականների հնարավորությունը: Սև ծովում ականների պատճառով Բոսֆորի նեղուցով երթևեկությունը նվազել է 80 տոկոսովԹուրքիայի ՊՆ-ն ավելի վաղ երեք անգամ հայտարարել էր Սև ծովում կուտակվող ականների հայտնաբերման մասին։
բոսֆորի նեղուց
ծով
սև ծով
թուրքիա
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/05/27062757_88:0:1511:1067_1920x0_80_0_0_0644fe94b89bf40cbb44d2a962ec9616.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բոսֆորի նեղուց, ծով, ական, սև ծով, թուրքիա, ռուսաստան, պատերազմ, ուկրաինա, դոնբաս
բոսֆորի նեղուց, ծով, ական, սև ծով, թուրքիա, ռուսաստան, պատերազմ, ուկրաինա, դոնբաս
Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալը խոսել է Բոսֆորի ականների վտանգի մասին
Նա ակնհայտ է համարում, որ ուկրաինական կողմն է ականները ծով նետել։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Ջիհադ Յայչըն հայտարարել է Բոսֆորի նեղուցում մեծ աղետի հավանականության մասին՝ Սև ծովում կուտակվող ականների առկայության պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Gercek Gundem պարբերականին:
«Անհրաժեշտ միջոցառումներ են անցկացվում։ Սակայն հարյուր տոկոսանոց անվտանգության միջոցներ գոյություն չունեն։ Եթե այդ ականներից մեկը հայտնվի նեղուցում, մարդկանց մահվան, աղետի կհանգեցնի։ Հաշվի առնելով, որ աշխարհի նավթի երկուսուկես տոկոսն առաքվում է մեր նեղուցների միջոցով, աշխարհի համար կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Եթե պայթյունավտանգ բեռներ տեղափոխող նավերից մեկը պայթի Բոսֆորի ականի վրա, մեծ վտանգ կառաջանա»,-ասել է փոխծովակալը։
Նրա խոսքով՝ «միանգամայն ակնհայտ է, որ ուկրաինական կողմն է ականները բաց թողել ծով»:
«Պատճառներ չկան։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դներ այդ ականները։ Ինչի՞ համար է Ռուսաստանին պետք ականապատել Ուկրաինայի ափը, որ չմոտենա՞ դրան։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը խանգարեր սեփական առևտրին՝ Սև ծովում ականներ թողնելով։ Ռուսաստանը ծովով է ապահովում ինչպես նավթահումքի, էներգակիրների, հացահատիկի, այնպես էլ այլ արտահանվող ապրանքների փոխադրումը։ Այլ կերպ ասած՝ ականներն առավել լուրջ են անդրադառնում Ռուսաստանի ծովային առևտրի վրա։ Ուկրաինան ռազմական նավ էլ չունի։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը ծովում ականներ դներ Ուկրաինային խանգարելու համար»,- ասել է Յալչին։
Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել էր, որ ուկրաինացի զինվորականները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի ու Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել հոսանքների պատճառով Բոսֆորի նեղուց ու Միջերկրածովյան ավազանի ծովեր ներթափանցած ականների հնարավորությունը:
Թուրքիայի ՊՆ-ն ավելի վաղ երեք անգամ հայտարարել էր Սև ծովում կուտակվող ականների հայտնաբերման մասին։