https://arm.sputniknews.ru/20220409/hhum-ajakcvogh-tekhnvolvogianeri-mrcujt-e-anckacvum-vovqer-en-shaharunern-u-masnakicnery-40723877.html
ՀՀ–ում աջակցող տեխնոլոգիաների մրցույթ է անցկացվում. ովքեր են շահառուներն ու մասնակիցները
ՀՀ–ում աջակցող տեխնոլոգիաների մրցույթ է անցկացվում. ովքեր են շահառուներն ու մասնակիցները
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը ներկա է եղել պոլիտեխնիկական համալսարանի կազմակերպած մրցույթին։ Ի դեպ, գլխավոր մրցանակը 2.5 միլիոն դրամ է։ 09.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-09T11:44+0400
2022-04-09T11:44+0400
2022-04-09T11:56+0400
մրցույթ
համալսարան
հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/09/40725002_0:166:1600:1066_1920x0_80_0_0_8a750702467d28d6d85eb15bf3e4d8d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Աջակցող տեխնոլոգիաների համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացումը կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև տարեցներին ապրել առողջ ու անկախ` մասնակցելով կրթությանը, աշխատաշուկային ու քաղաքացիական կյանքին։ Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, տեղեկանում ենք Ավինյանի ֆեյսբուքյան էջից։«Մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերին` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հասարակության շրջանում»,–գրել է Ավինյանը։Նշենք, որ մրցույթը կազմակերպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ բարելավված ծառայություններ, հավասար մասնակցություն և ներառական զարգացում ծրագրի շրջանակում:Միաժամանակ, պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական էջից էլ տեղեկանում ենք, որ մրցույթն առաջին անգամ է անցկացվում։Մրցույթն ունի 2 ուղղություն՝ աջակցող էլեկտրոնային սարքեր և աջակցող ծրագրեր: Դրանք ներառում են լսողական, տեսողական, խոսքի խնդիրների լուծումներից մինչև տրանսպորտային միջոցները հասանելի դարձնող գաղափարներ: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 150 թիմ՝ յուրաքանչյուրում 2-5 մասնակից։ Եզրափակիչ է անցել 22 թիմ, որոնք ժյուրիին պետք է ներկայացնեն իրենց նորարար լուծումները:Եզրափակիչ դուրս եկած թիմերը երեք օր ունեն առաջարկած գաղափարները շոշափելի արդյունք դարձնելու համար: Սահմանվել է երեք անվանակարգ՝ 1.5 մլն, 1մլն 250 հազար և 1 մլն դրամ պարգևներով: Բացի այդ, կլինի նաև գլխավոր մրցանակ՝ 2,5 մլն դրամ: Ժյուրին հաղթողների անունները կհայտարարի վաղը` ապրիլի 10–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/09/40725002_72:0:1493:1066_1920x0_80_0_0_30703e7a7d24bea62293cdf0c4be2b81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մրցույթ, համալսարան, հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, տիգրան ավինյան
մրցույթ, համալսարան, հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, տիգրան ավինյան
ՀՀ–ում աջակցող տեխնոլոգիաների մրցույթ է անցկացվում. ովքեր են շահառուներն ու մասնակիցները
11:44 09.04.2022 (Թարմացված է: 11:56 09.04.2022) Տիգրան Ավինյանը ներկա է եղել պոլիտեխնիկական համալսարանի կազմակերպած մրցույթին։ Ի դեպ, գլխավոր մրցանակը 2.5 միլիոն դրամ է։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Աջակցող տեխնոլոգիաների համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացումը կարևոր է, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև տարեցներին ապրել առողջ ու անկախ` մասնակցելով կրթությանը, աշխատաշուկային ու քաղաքացիական կյանքին։ Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, տեղեկանում ենք Ավինյանի
ֆեյսբուքյան էջից։
«Մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերին` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հասարակության շրջանում»,–գրել է Ավինյանը։
Նշենք, որ մրցույթը կազմակերպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ՝ բարելավված ծառայություններ, հավասար մասնակցություն և ներառական զարգացում ծրագրի շրջանակում:
Միաժամանակ, պոլիտեխնիկական համալսարանի
պաշտոնական էջից էլ տեղեկանում ենք, որ մրցույթն առաջին անգամ է անցկացվում։
Մրցույթն ունի 2 ուղղություն՝ աջակցող էլեկտրոնային սարքեր և աջակցող ծրագրեր: Դրանք ներառում են լսողական, տեսողական, խոսքի խնդիրների լուծումներից մինչև տրանսպորտային միջոցները հասանելի դարձնող գաղափարներ: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 150 թիմ՝ յուրաքանչյուրում 2-5 մասնակից։ Եզրափակիչ է անցել 22 թիմ, որոնք ժյուրիին պետք է ներկայացնեն իրենց նորարար լուծումները:
Եզրափակիչ դուրս եկած թիմերը երեք օր ունեն առաջարկած գաղափարները շոշափելի արդյունք դարձնելու համար: Սահմանվել է երեք անվանակարգ՝ 1.5 մլն, 1մլն 250 հազար և 1 մլն դրամ պարգևներով: Բացի այդ, կլինի նաև գլխավոր մրցանակ՝ 2,5 մլն դրամ: Ժյուրին հաղթողների անունները կհայտարարի վաղը` ապրիլի 10–ին։