https://arm.sputniknews.ru/20220409/chenq-karvogh-sakarkel-zhvoghvovrdi-pahanjy-hrazharvelvov-inqnvorvoshman-iravunqic-arcakhi-nakhagah-40731405.html
Չենք կարող սակարկել ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից. Արցախի նախագահ
Չենք կարող սակարկել ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից. Արցախի նախագահ
Sputnik Արմենիա
Արցախի կառավարության նիստի ժամանակ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ քաղաքական ուժերի հետ առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական օրակարգ... 09.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-09T16:09+0400
2022-04-09T16:09+0400
2022-04-09T16:18+0400
արցախի նախագահ արայիկ հարությունյան
անվտանգության խորհուրդ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/08/26378905_0:0:1390:782_1920x0_80_0_0_6130838ca0f4059bb5ee9e8be9b12c0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները` անհրաժեշտության կարգով Արցախի կառավարության օրակարգում կկատարվեն մի շարք փոփոխություններ։ Արցախի կառավարության նիստի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը` հավելելով, որ նիստը տեղի է ունեցել այսօր։Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի հետ առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու ուղղությամբ, որը նախ հիմնված կլինի Արցախի առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներից սպասվող ռիսկերից։Նա նշել է նաև, որ ԱՀ կառավարությունն անցնում է ֆինանսական միջոցների խիստ խնայողությունների, ինչը, սակայն, չի նշանակում, որ հաստատված ծրագրերը չեն իրագործվելու։Հիշեցնենք, որ երեկ Արցախում Անվտանգության խորհրդի նիստ էր կայացել։ Նշվել էր, որ շփման գծում վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է: Նիստում քննարկվել էր նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ ԱԺ–ում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/08/26378905_153:0:1390:928_1920x0_80_0_0_a3b9e5191f0895b2407b747f3fdab371.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի նախագահ արայիկ հարությունյան, անվտանգության խորհուրդ, արցախ
արցախի նախագահ արայիկ հարությունյան, անվտանգության խորհուրդ, արցախ
Չենք կարող սակարկել ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից. Արցախի նախագահ
16:09 09.04.2022 (Թարմացված է: 16:18 09.04.2022) Արցախի կառավարության նիստի ժամանակ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ քաղաքական ուժերի հետ առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական օրակարգ ձևավորելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները` անհրաժեշտության կարգով Արցախի կառավարության օրակարգում կկատարվեն մի շարք փոփոխություններ։ Արցախի կառավարության նիստի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը` հավելելով, որ նիստը տեղի է ունեցել այսօր։
«Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից»,-ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի հետ առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու ուղղությամբ, որը նախ հիմնված կլինի Արցախի առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներից սպասվող ռիսկերից։
«Խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարություն ձևավորելուն։ Բայց բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն։ Ուստի հորդորս է նաև կառավարության բոլոր անդամներին, մեր հանրության բոլոր շրջանակներին՝ թև ու թիկունք կանգնենք միմյանց»,- ասել է Հարությունյանը։
Նա նշել է նաև, որ ԱՀ կառավարությունն անցնում է ֆինանսական միջոցների խիստ խնայողությունների, ինչը, սակայն, չի նշանակում, որ հաստատված ծրագրերը չեն իրագործվելու։
Հիշեցնենք, որ երեկ Արցախում Անվտանգության խորհրդի նիստ էր կայացել։ Նշվել էր, որ շփման գծում վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է: Նիստում քննարկվել էր նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ ԱԺ–ում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը։