https://arm.sputniknews.ru/20220409/antvonvovy-hajtararel-e-rdamn-razmakan-dimakajutjan-sparnaliqi-masin-40721811.html
Անտոնովը հայտարարել է ՌԴ–ԱՄՆ ռազմական դիմակայության սպառնալիքի մասին
Անտոնովը հայտարարել է ՌԴ–ԱՄՆ ռազմական դիմակայության սպառնալիքի մասին
Sputnik Արմենիա
Արևմուտքն անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայի իրադարձություններին, քանի որ շարունակում է Կիևին զենք ու զինամթերք մատակարարել՝ խրախուսելով հետագա... 09.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-09T10:13+0400
2022-04-09T10:13+0400
2022-04-09T11:56+0400
ռուսաստան
ամն
արևմուտք
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/834/78/8347841_0:241:2785:1807_1920x0_80_0_0_89a0c7e39461d4932df7c293eb27b69b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Արևմուտքի երկրների գործողություններն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին վտանգավոր են և սադրիչ, դրանք կարող են հանգեցնել ուղղակի ռազմական դիմակայության Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։Ինչպես նշել է ռուս դիվանագետը` Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը «Կիևի ռեժիմի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու ցանկության» արդյունք է միջազգային պարտավորությունների կատարման միջոցով:Անտոնովի խոսքով ՝ Մինսկի պայմանավորվածությունների «մահը» դարձավ ազգայնական խելահեղության և Կիեւի ռեժիմի ռեւանշիստական տրամադրությունների պատճառ։ Կիևն ընտրել է արագ ռազմականացման ուղին:ԱՄՆ-ն վախենում է «բռնվել» կենսաբանական զենքի մասին կոնվենցիան խախտելու համար. ԱնտոնովԱնտոնովն արձանագրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները վարում էին Ուկրաինայի ռազմական յուրացման քաղաքականություն. այդ երկիրը լեփ-լեցուն էր արևմտյան սպառազինությամբ, երբ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց միջուկային զենք ձեռք բերելու պլանների մասին: Եվ հիմա էլ Արևմուտքն ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի իրադարձություններում։Նա նաև ընդգծել է, որ արևմուտքից զենքի և ռազմական տեխնիկայի ցանկացած մատակարարում, որն իրականացվում է Ուկրաինայի տարածքով տրանսպորտային ավտոշարասյուներով, օրինական ռազմական նպատակ է Ռուսաստանի ԶՈւ–ի համար:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։
ամն
արևմուտք
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/834/78/8347841_26:0:2757:2048_1920x0_80_0_0_5ab4876c7da7aed151852a6e3abeae77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, արևմուտք, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, սպառազինություն
ռուսաստան, ամն, արևմուտք, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, սպառազինություն
Անտոնովը հայտարարել է ՌԴ–ԱՄՆ ռազմական դիմակայության սպառնալիքի մասին
10:13 09.04.2022 (Թարմացված է: 11:56 09.04.2022) Արևմուտքն անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայի իրադարձություններին, քանի որ շարունակում է Կիևին զենք ու զինամթերք մատակարարել՝ խրախուսելով հետագա արյունահեղությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Արևմուտքի երկրների գործողություններն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին վտանգավոր են և սադրիչ, դրանք կարող են հանգեցնել ուղղակի ռազմական դիմակայության Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը` Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը «Կիևի ռեժիմի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու ցանկության» արդյունք է միջազգային պարտավորությունների կատարման միջոցով:
«Ուկրաինայում հատուկ գործողությունն արդյունք է այն բանի, որ Կիևի ռեժիմը չի ցանկանում կանգնեցնել ռուսների ցեղասպանությունը՝ միջազգային պայմանավորվածություններին համապատասխան իր պարտավորությունները կատարելու միջոցով», - ասել է նա Newsweek ամերիկյան պարբերականին:
Անտոնովի խոսքով ՝ Մինսկի պայմանավորվածությունների «մահը» դարձավ ազգայնական խելահեղության և Կիեւի ռեժիմի ռեւանշիստական տրամադրությունների պատճառ։ Կիևն ընտրել է արագ ռազմականացման ուղին:
Անտոնովն արձանագրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները վարում էին Ուկրաինայի ռազմական յուրացման քաղաքականություն. այդ երկիրը լեփ-լեցուն էր արևմտյան սպառազինությամբ, երբ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց միջուկային զենք ձեռք բերելու պլանների մասին: Եվ հիմա էլ Արևմուտքն ակտիվորեն ներգրավված է Ուկրաինայի իրադարձություններում։
«Արևւմտյան պետություններն անմիջականորեն մասնակցում են ընթացիկ իրադարձություններին, քանի որ շարունակում են Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել՝ դրանով իսկ հետագա արյունահեղություն հրահրելով», -ասել է Անտոնովը:
Նա նաև ընդգծել է, որ արևմուտքից զենքի և ռազմական տեխնիկայի ցանկացած մատակարարում, որն իրականացվում է Ուկրաինայի տարածքով տրանսպորտային ավտոշարասյուներով, օրինական ռազմական նպատակ է Ռուսաստանի ԶՈւ–ի համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 45–րդ օրը։