https://arm.sputniknews.ru/20220409/amerikjan-kinvoakademian-smitin-10-tarvov-argelec-nerka-gtnvel-oskari-mrcanakabashkhutjany-40726632.html
Ամերիկյան կինոակադեմիան Սմիթին 10 տարով արգելեց ներկա գտնվել «Օսկարի» մրցանակաբաշխությանը
Ամերիկյան կինոակադեմիան Սմիթին 10 տարով արգելեց ներկա գտնվել «Օսկարի» մրցանակաբաշխությանը
Sputnik Արմենիա
Ուիլ Սմիթը, սակայն, կարող է «Օսկարից» մրցանակներ ստանալ։ 09.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-09T13:17+0400
2022-04-09T13:17+0400
2022-04-09T13:25+0400
«օսկար» մրցանակաբաշխություն
ռեժիսոր
պատիժ
ուիլ սմիթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40249426_0:146:3381:2048_1920x0_80_0_0_d9c1def923555a997418b9060571de46.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն առաջիկա 10 տարիներին չի կարողանա ներկա գտնվել «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Նման որոշում է կայացրել Կինոարվեստի և գիտության ակադեմիան, տեղեկանում ենք hollywoodreporter.com-ից։Մասնավորապես, ակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինը և գործադիր տնօրեն Դոն Հադսոնը հայտարարությամբ են հանդես եկել` ասելով, որ կառավարիչների խորհուրդը նիստ է հրավիրել՝ քննարկելու, թե ինչպես պետք է լավագույնս արձագանքեն Ուիլ Սմիթի գործողություններին։Հավելենք, որ Ուիլ Սմիթը հայտարարել էր ակադեմիայի կազմից դուրս գալու մասին։Հայտնի են «Օսկարի» այս տարվա մրցանակակիրներըՀիշեցնենք` Ուիլ Սմիթը, որը մարտի 28-ին «Օսկար» էր ստացել «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ որոշել էր պաշտպանել իր կնոջը և հարվածել էր միջոցառումը վարող Քրիս Ռոքին։ Վերջինս անհաջող կատակ էր արել Սմիթի կնոջ մասին։ Ավելի ուշ Սիմթը ներողություն էր խնդրել, իսկ Ամերիկյան կինոակադեմիան հայտնել էր, որ կուսումնասիրի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40249426_403:0:3134:2048_1920x0_80_0_0_a7f089f5a53b660182fd6edec2dc4240.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«օսկար» մրցանակաբաշխություն, ռեժիսոր, պատիժ, ուիլ սմիթ
«օսկար» մրցանակաբաշխություն, ռեժիսոր, պատիժ, ուիլ սմիթ
Ամերիկյան կինոակադեմիան Սմիթին 10 տարով արգելեց ներկա գտնվել «Օսկարի» մրցանակաբաշխությանը
13:17 09.04.2022 (Թարմացված է: 13:25 09.04.2022) Ուիլ Սմիթը, սակայն, կարող է «Օսկարից» մրցանակներ ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթն առաջիկա 10 տարիներին չի կարողանա ներկա գտնվել «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Նման որոշում է կայացրել Կինոարվեստի և գիտության ակադեմիան, տեղեկանում ենք
hollywoodreporter.com-ից։
Մասնավորապես, ակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինը և գործադիր տնօրեն Դոն Հադսոնը հայտարարությամբ են հանդես եկել` ասելով, որ կառավարիչների խորհուրդը նիստ է հրավիրել՝ քննարկելու, թե ինչպես պետք է լավագույնս արձագանքեն Ուիլ Սմիթի գործողություններին։
«Վարչությունը որոշել է, որ 10 տարվա ընթացքում, սկսած 2022 թվականի ապրիլի 8-ից, պարոն Սմիթին թույլ չի տրվի մասնակցել ակադեմիայի որևէ միջոցառման կամ ծրագրի անձամբ կամ վիրտուալ։ Սակայն չի սահմանափակվի նրան պարգևներ շնորհելը»,–ասված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ Ուիլ Սմիթը հայտարարել էր ակադեմիայի կազմից դուրս գալու մասին։
Հիշեցնենք` Ուիլ Սմիթը, որը մարտի 28-ին «Օսկար» էր ստացել «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ որոշել էր պաշտպանել իր կնոջը և
հարվածել էր միջոցառումը վարող Քրիս Ռոքին։ Վերջինս անհաջող կատակ էր արել Սմիթի կնոջ մասին։ Ավելի ուշ Սիմթը ներողություն էր խնդրել, իսկ Ամերիկյան կինոակադեմիան հայտնել էր, որ կուսումնասիրի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպը: