00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական զորքերի ռեզերվները ոչնչացվել են բարձր ճշգրտության հրթիռներով. ՌԴ ՊՆ

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՀրթիռի արձակում
Հրթիռի արձակում - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Հրթիռի արձակում
Բաժանորդագրվել
ՌԴ մարտական ավիացիան և հրթիռային զորքերը ոչնչացրել են Ուկրաինայի ևս 81 ռազմական օբյեկտ։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցում հայտնել է, որ ՌԴ ԶՈւ զինծառայողները օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են Դոնբաս ժամանած ուկրաինական պահեստային զորքերի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:
«Դոնեցկի մարզում օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Պոկրովսկ, Սլավյանսկ, Բարվենկովո երկաթուղային կայարաններում ոչնչացվել են ուկրաինական պահեստային սպառազինությունն ու ռազմական տեխնիկան»,- ասել է Կոնաշենկովը:
Ինչպես նշել է գեներալը, Ռուսաստանի մարտական ավիացիան և հրթիռային զորքերը խոցել են Ուկրաինայի ևս 81 ռազմական օբյեկտ:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան և հրթիռային զորքերը խոցել են Ուկրաինայի 81 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ կառավարման 2 կետ, «Օսա»ԶՀՀ-ների արձակման կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 3 կայանք, ինչպես նաև 9 հենակետ և ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման 59 շրջան»,-մանրամասնել է նա:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՌԴ ԶՈւ-ն հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է ավելի քան 400 ԱԹՍ և 2000 միավոր զրահատեխնիկա։
«Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 97 ուղղաթիռ, 421 անօդաչու թռչող սարք, մեծ և միջին հեռահարության 228 զենիթային հրթիռային համակարգ, 2019 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 223 կայանք, դաշտային հրետանու 874 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1917 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։
Լրահոս
0