https://arm.sputniknews.ru/20220408/rusastany-ukrainajin-e-handznel-prkararakan-nav-mizincev-40720511.html
Ռուսաստանն Ուկրաինային փրկարարական նավ է տվել. Միզինցև
Ռուսաստանն Ուկրաինային փրկարարական նավ է տվել. Միզինցև
Sputnik Արմենիա
Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր ժամը 08: 00-ից մինչև 19: 00-ն ծովային հումանիտար միջանցք են բացում, որը Ուկրաինայի տարածքային ծովից հարավարևմտյան ուղղությամբ... 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T23:44+0400
2022-04-08T23:44+0400
2022-04-14T10:03+0400
ռուսաստան
նավ
ծով
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/05/39425597_0:0:677:381_1920x0_80_0_0_a4ad27349d3601cf5fe0b7be94f6803f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ռուսաստանն անհատույց և առանց որևէ պայմանի Ուկրաինային է փոխանցել «Սապֆիր» փրկարարական նավը, փոխանցման շրջանը համաձայնեցվել է միջազգային ծովային փրկարարական ծառայության հետ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։Միզինցևն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանություններն ամեն կերպ խուսափում են օտարերկրյա նավերի անվտանգ ելքի ապահովման խնդրի լուծման հարցում փոխգործակցությունից, այն դեպքում, երբ ՌԴ-ն միջոցների ամբողջական համալիր է ձեռնարկում Սև, Ազովի և Միջերկրական ծովերի ջրատարածքներում քաղաքացիական նավագնացության ապահովման համար: Գեներալը հերթական անգամ կոչ է արել միջազգային ծովային կազմակերպությանը, ինչպես նաև նավատերերի ղեկավարությանը ազդել պաշտոնական Կիևի վրա՝ Ուկրաինայի նավահանգիստներից օտարերկրյա պետությունների նավերի ապաշրջափակման և անվտանգ դուրս գալու համար:Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ հումանիտար բեռ է հասցրել Ուկրաինա։Ռուսաստանի Դաշնությունը, չնայած Կիևի կողմից ստեղծվող խոչընդոտներին, մեկ օրում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից տարհանել է գրեթե 20 հազար քաղաքացիների:Բացի այդ, Ուկրաինայում շարունակում են պատանդ մնալ օտարերկրացիները։«Ուկրաինացի ազգայնականները շարունակում են որպես «կենդանի վահան» պատանդ պահել 13 պետություններից 6 362 օտարերկրյա քաղաքացու։ Բացի այդ, ուկրաինական նավահանգիստներում շարունակում են արգելափակված մնալ 18 պետությունների 77 օտարերկրյա նավեր», - ասել է Միզինցևը:Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։
ծով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/05/39425597_134:0:666:399_1920x0_80_0_0_c1c86c8480d5f827a2b68e9970c7d03b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, նավ, ծով, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, նավ, ծով, ուկրաինա, պատերազմ
Ռուսաստանն Ուկրաինային փրկարարական նավ է տվել. Միզինցև
23:44 08.04.2022 (Թարմացված է: 10:03 14.04.2022) Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր ժամը 08: 00-ից մինչև 19: 00-ն ծովային հումանիտար միջանցք են բացում, որը Ուկրաինայի տարածքային ծովից հարավարևմտյան ուղղությամբ երթևեկության անվտանգ գոտի է:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ռուսաստանն անհատույց և առանց որևէ պայմանի Ուկրաինային է փոխանցել «Սապֆիր» փրկարարական նավը, փոխանցման շրջանը համաձայնեցվել է միջազգային ծովային փրկարարական ծառայության հետ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Միզինցևն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանություններն ամեն կերպ խուսափում են օտարերկրյա նավերի անվտանգ ելքի ապահովման խնդրի լուծման հարցում փոխգործակցությունից, այն դեպքում, երբ ՌԴ-ն միջոցների ամբողջական համալիր է ձեռնարկում Սև, Ազովի և Միջերկրական ծովերի ջրատարածքներում քաղաքացիական նավագնացության ապահովման համար: Գեներալը հերթական անգամ կոչ է արել միջազգային ծովային կազմակերպությանը, ինչպես նաև նավատերերի ղեկավարությանը ազդել պաշտոնական Կիևի վրա՝ Ուկրաինայի նավահանգիստներից օտարերկրյա պետությունների նավերի ապաշրջափակման և անվտանգ դուրս գալու համար:
Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ հումանիտար բեռ է հասցրել Ուկրաինա։
«Մարտի 2 - ից սկսած Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա է հասցվել 9 հազար 780 տոննա հումանիտար բեռ, անցկացվել է 772 մարդասիրական ակցիա, այդ թվում՝ անցած մեկ օրում՝ հինգը` Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում և Խերսոնի մարզում, որոնց ընթացքում խաղաղ բնակչությանը փոխանցվել է 259 տոննա առաջին անհրաժեշտության առարկաներ, դեղորայք և սննդամթերք», – ասել է Միզինցևը:
Ռուսաստանի Դաշնությունը, չնայած Կիևի կողմից ստեղծվող խոչընդոտներին, մեկ օրում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից տարհանել է գրեթե 20 հազար քաղաքացիների:
Բացի այդ, Ուկրաինայում շարունակում են պատանդ մնալ օտարերկրացիները։
«Ուկրաինացի ազգայնականները շարունակում են որպես «կենդանի վահան» պատանդ պահել 13 պետություններից 6 362 օտարերկրյա քաղաքացու։ Բացի այդ, ուկրաինական նավահանգիստներում շարունակում են արգելափակված մնալ 18 պետությունների 77 օտարերկրյա նավեր», - ասել է Միզինցևը:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։