https://arm.sputniknews.ru/20220408/rdn-artaqsum-e-lehakan-divanagitakan-araqelutjan-45-ashkhatakci-agn-40707970.html
ՌԴ–ն արտաքսում է լեհական դիվանագիտական առաքելության 45 աշխատակցի. ԱԳՆ
ՌԴ–ն արտաքսում է լեհական դիվանագիտական առաքելության 45 աշխատակցի. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դիվանագետները մինչև ապրիլի 13-ը պետք է լքեն Ռուսաստանի տարածքը։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T18:13+0400
2022-04-08T18:13+0400
2022-04-08T18:34+0400
ռուսաստան
լեհաստան
դիվանագետ
արտաքսում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047202_0:5:1600:906_1920x0_80_0_0_d27888f0324051389991252251440477.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն արտաքսում է լեհական դիվանագիտական առաքելության 45 աշխատակցի` որպես պատասխան միջոց Վարշավայի գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։Դեսպանին ասվել է, որ Մոսկվան այդ քայլը գնահատում է որպես երկկողմ հարաբերությունները վերջնականապես քայքայելու գիտակցված ձգտման հաստատում, և դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է լեհական կողմի վրա:Լեհական դիվանագիտական առաքելության աշխատակիցները մինչև ապրիլի 13-ը պետք է լքեն Ռուսաստանի տարածքը։Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047202_127:0:1467:1005_1920x0_80_0_0_655e6ef91953605d59d96cd5c5307d5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, լեհաստան, դիվանագետ, արտաքսում
ռուսաստան, լեհաստան, դիվանագետ, արտաքսում
ՌԴ–ն արտաքսում է լեհական դիվանագիտական առաքելության 45 աշխատակցի. ԱԳՆ
18:13 08.04.2022 (Թարմացված է: 18:34 08.04.2022) Դիվանագետները մինչև ապրիլի 13-ը պետք է լքեն Ռուսաստանի տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն արտաքսում է լեհական դիվանագիտական առաքելության 45 աշխատակցի` որպես պատասխան միջոց Վարշավայի գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Ըստ հաղորդագրության` այսօր Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին, որին վճռական բողոք է ներկայացվել ս.թ. մարտի 23-ին Լեհաստանի Հանրապետությունում գործող ռուսական ներկայացուցչությունների 45 աշխատակիցներին «persona pop grata» հայտարարելու կապակցությամբ։
Դեսպանին ասվել է, որ Մոսկվան այդ քայլը գնահատում է որպես երկկողմ հարաբերությունները վերջնականապես քայքայելու գիտակցված ձգտման հաստատում, և դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է լեհական կողմի վրա:
Լեհական դիվանագիտական առաքելության աշխատակիցները մինչև ապրիլի 13-ը պետք է լքեն Ռուսաստանի տարածքը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։