https://arm.sputniknews.ru/20220408/rdn-anorinakan-patzhamijvocneric-pashtpanutjan-iravunq-uni-medvedev-40714485.html
ՌԴ–ն անօրինական պատժամիջոցներից պաշտպանության իրավունք ունի. Մեդվեդև
ՌԴ–ն անօրինական պատժամիջոցներից պաշտպանության իրավունք ունի. Մեդվեդև
Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների նպատակն է թուլացնել երկիրը և հասարակության դժգոհությունն առաջացնել իշխանությունների դեմ, հետագայում իշխանափոխության... 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T20:33+0400
2022-04-08T20:33+0400
2022-04-08T20:40+0400
դմիտրի մեդվեդև
ռուսաստան
պատժամիջոցներ
արևմուտք
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/04/36044881_0:0:3073:1728_1920x0_80_0_0_d4f8d2f141f93e43281f779fe883758f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Անօրինական պատժամիջոցները ժամանակավոր են և մի օր կավարտվեն, արդյունքը կլինի կործանված միջազգային կարգն ու համաշխարհային տնտեսության և միջազգային կառույցների համար սարսափելի հետևանքները։ Telegram-ի իր ալիքում նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։«Ընդ որում, մի շարք պետությունների ընտրողների ուշադրությունը շեղելու են իրենց խնդիրներից՝ Ռուսաստանին իրենց սեփական տնտեսական խնդիրների մեջ մեղադրելով», - գրել է նա:Մեդվեդևի կարծիքով՝ պատժամիջոցները կվերացվեն դրանց արդյունավետության մասին խոսքերով, և նույնիսկ անօրինական պատժամիջոցների վերացումն ուղեկցվելու է դրանց բարձր արդյունավետության մասին հայտարարություններով։Մեդվեդևի կարծիքով՝ պատժամիջոցները կչեղարկվեն դրանց արդյունավետության մասին խոսքերով, և նույնիսկ ապօրինի պատժամիջոցների չեղարկումը կուղեկցվի դրանց բարձր արդյունավետության մասին բավարար հռետորաբանությամբ։Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նպատակն է թուլացնել երկիրը և դժգոհություն առաջացնել իշխանությունների դեմ, որպեսզի կարողանան նրանց հեռացնել, սակայն նման ճնշումը սովորաբար հակառակ արդյունքն է ունենում և հասարակությունը համախմբվում է ղեկավարության շուրջ։Միևնույն ժամանակ, պատժամիջոցները կարող են դիտվել որպես ագրեսիա Ռուսաստանի հանդեպ, լիարժեք տնտեսական պատերազմի հայտարարում, և նման պայմաններում երկիրն ունի անհատական և հավաքական պաշտպանության իրավունք։«Այս դեպքում ագրեսիայի ենթարկված պետությունը, այսինքն՝ Ռուսաստանը, ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում անհատական և կոլեկտիվ պաշտպանության իրավունք ունի: Ոչ ոք չպետք է կասկածի, որ Ռուսաստանը կօգտագործի այդ իրավունքն այն ձևաչափով և այն սահմաններում, ինչպես ինքը հարմար է գտնում»,- ասել է նա։Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։
արևմուտք
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/04/36044881_4:0:2735:2048_1920x0_80_0_0_141ec41ee2f4443287be6ed9b206fb91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մեդվեդև, ռուսաստան, պատժամիջոցներ, արևմուտք, ուկրաինա, պատերազմ
դմիտրի մեդվեդև, ռուսաստան, պատժամիջոցներ, արևմուտք, ուկրաինա, պատերազմ
ՌԴ–ն անօրինական պատժամիջոցներից պաշտպանության իրավունք ունի. Մեդվեդև
20:33 08.04.2022 (Թարմացված է: 20:40 08.04.2022) Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների նպատակն է թուլացնել երկիրը և հասարակության դժգոհությունն առաջացնել իշխանությունների դեմ, հետագայում իշխանափոխության հիմքեր ստեղծելու համար։ Դմիտրի Մեդվեդևը վստահ է`դա տեղի չի ունենա։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Անօրինական պատժամիջոցները ժամանակավոր են և մի օր կավարտվեն, արդյունքը կլինի կործանված միջազգային կարգն ու համաշխարհային տնտեսության և միջազգային կառույցների համար սարսափելի հետևանքները։ Telegram-ի իր ալիքում նման հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ընդ որում, մի շարք պետությունների ընտրողների ուշադրությունը շեղելու են իրենց խնդիրներից՝ Ռուսաստանին իրենց սեփական տնտեսական խնդիրների մեջ մեղադրելով», - գրել է նա:
Մեդվեդևի կարծիքով՝ պատժամիջոցները կվերացվեն դրանց արդյունավետության մասին խոսքերով, և նույնիսկ անօրինական պատժամիջոցների վերացումն ուղեկցվելու է դրանց բարձր արդյունավետության մասին հայտարարություններով։
Մեդվեդևի կարծիքով՝ պատժամիջոցները կչեղարկվեն դրանց արդյունավետության մասին խոսքերով, և նույնիսկ ապօրինի պատժամիջոցների չեղարկումը կուղեկցվի դրանց բարձր արդյունավետության մասին բավարար հռետորաբանությամբ։
«Թեև այդ ժամանակ բոլորին պարզ կլինի, որ դրանց արդյունավետությունը բացարձակ սուտ է։ Այսպիսին են այս ժանրի օրենքները», - կարծում է նա։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը վստահ է, որ պատժամիջոցները, ի վերջո, կհանգեցնեն բնակչության մոտ բացասական հույզերի կենտրոնացմանը այն երկրների նկատմամբ, որոնք դրանք մտցրել են, և մարդիկ այդ երկրներին կհամարեն Ռուսաստանի թշնամիներ:
Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նպատակն է թուլացնել երկիրը և դժգոհություն առաջացնել իշխանությունների դեմ, որպեսզի կարողանան նրանց հեռացնել, սակայն նման ճնշումը սովորաբար հակառակ արդյունքն է ունենում և հասարակությունը համախմբվում է ղեկավարության շուրջ։
Միևնույն ժամանակ, պատժամիջոցները կարող են դիտվել որպես ագրեսիա Ռուսաստանի հանդեպ, լիարժեք տնտեսական պատերազմի հայտարարում, և նման պայմաններում երկիրն ունի անհատական և հավաքական պաշտպանության իրավունք։
«Այս դեպքում ագրեսիայի ենթարկված պետությունը, այսինքն՝ Ռուսաստանը, ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում անհատական և կոլեկտիվ պաշտպանության իրավունք ունի: Ոչ ոք չպետք է կասկածի, որ Ռուսաստանը կօգտագործի այդ իրավունքն այն ձևաչափով և այն սահմաններում, ինչպես ինքը հարմար է գտնում»,- ասել է նա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։