00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխեցինք պղծված դրոշը. դաշնակցական երիտասարդները Արցախի նոր դրոշ տեղադրեցին Երևանում

© Photo : Facebook / ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄԱրցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում
Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Բաժանորդագրվել
Մինչ դաշնակցականների` Ֆրանսիայի հրապարակ հասնելը, մի խումբ երիտասարդներ արդեն իսկ գործի էին անցել ու ցանկանում էին Արցախի նոր դրոշ դնել։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միության անդամները Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրեցին Արցախի Հանրապետության նոր դրոշ։
Նշենք, որ ժամեր առաջ «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին ապրիլի 5-ին տեղադրված դրոշը։
Դաշնակցական ակտիվիստներից մեկը նշեց, որ իրենք փոխեցինք պղծված դրոշը, որպեսզի Ֆրանսիայի հրապարակում նորից ծածանվի Արցախի Հանրապետության դրոշը։
«Մեզնից ավելի վաղ այստեղ էին եկել մի խումբ քաղաքացիներ, ովքեր արդեն փոխում էին դրոշը, մենք փողոցն անցնելիս էլ այլ երիտասարդների տեսանք, որոնք նույն նպատակով էին գալիս։ Սա շատ ուրախալի է և վերաբերում է մեր արժանապատվությանը։ Կարծում ենք, որ այն շարժման ձեռքով, որի անունն անգամ չեմ ցանկանում հնչեցնել, իշխող խմբակի պատասխանն էր ապրիլի 5-ի մեր հանրահավաքին»,– նշեց դաշնակցական երիտասարդներից մեկը։
Նրա համար նաև անհասկանալի է այն հանգամանքը, որ այդ հատվածում մշտապես ոստիկանական տարբեր խմբեր հերթապահություն են իրականացնում, սակայն «Ազգային ժողովրդավարական բևեռի» գործողությունը չի կանխվել։
Sputnik Արմենիային ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշի պղծման վերաբերյալ որևէ ահազանգ չեն ստացել։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նկատեց` Արցախի պետական դրոշի դեմ պայքարում են Ադրբեջանը և Թուրքիան։ «Այս ամենից մեր հայրենակիցները պետք է հետևություն անեն։ Մնացածը փարիսեցիություն է` Արցախի և Հայաստանի միասնության, Արցախի դրոշի գոյություն չունենալու վերաբերյալ։ Պետք է հիշել, որ հազարավոր արցախցիներ տարիներ առաջ պատերազմել են այս դրոշի տակ։ 44-օրյա պատերազմում էլ արցախցի շուրջ 1000 նահատակ հայրենի հողին է հանձնվել` դագաղի վրա դրված էր հենց այս դրոշը»,– ասաց Մանուկյանը։
Նա նշեց` Արցախի դրոշը մնացել է երկրի իշխանությունների կոկորդին ու տարբեր կամակատարների միջոցով փորձում են ադրբեջանական պատվեր կատարել։
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն էլ ընդգծեց, որ այդ շարժման անդամները, որոնք պղծել են Արցախի դրոշը, փորձել են այդ կերպ ուշադրություն գրավել, քանի որ վերջիններս չունեն ոչ մի կարմիր գիծ։
Արտաշատում տեղադրված դրոշն էլ է հեռացվել, սակայն ըստ ակտիվիստի տեղեկությունների` այն վերադարձվել է նույն տեղը։
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել։ Այնուհետև նրանք 1 ժամով փակեցին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, և այնտեղ Արցախի դրոշը բարձրացվեց։
Լրահոս
0