00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

© Sputnik / Asatur Yesayants Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Բաժանորդագրվել
Տարիներ առաջ կայացված մեղադրական դատավճիռը բեկանելու բողոքը Վճռաբեկ էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1-ի» գործով արդարացվեց։
Վճռաբեկ դատարանը` դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ, բեկանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացրած դատավճիռը։
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ) Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանվեց։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քրեական օրենսգրի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ և արդարացվեց։
Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Հիշեցնենք` այս տարվա հունվարի 18–ին ՄԻԵԴ–ը բավարարել էր ՀՀ վարչապետի` ավելի քան 10 տարի առաջ ներկայացրած հայցադիմումը։ «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռով որով արձանագրվել էր, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու` պետության պարտականությունը։
Դրանից հետո` այս տարվա փետրվարին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։
Հիշեցնենք նաև, որ խոսքը 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին է, որտեղ հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը, իսկ ընդդիմության թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չէր ընդունել ընտրությունների արդյունքներն ու վիճարկում էր դրանց օրինականությունը` միաժամանակ Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույց իրականացնելով։
Բողոքի զանգվածային ալիքն իր գագաթնակետին էր հասել 2008թ–ի մարտի 1-ին, երբ Երևանի փողոցներում բախումներ էին սկսվել ցուցարարների ու ոստիկանների և ԶՈւ–ի միջև։ Նույն օրը հնչած կրակոցների հետևանքով Երևանի կենտրոնում սպանվել էին 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձինք։
Փաշինյանը ՄԻԵԴ–ում հաղթել է Հայաստանի Հանրապետությանը
Բողոքի ակցիաները գլխավորելու համար Լևոն Տեր–Պետրոսյանին աջակցող Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել էր մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010թ–ի հունվարի 19-ին Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել։
Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ համաներումով ազատ էր արձակվել 2011թ. մայիսի 27-ին, 2010թ. հունվարի 19-ի դատավճիռը, սակայն, թողնվել էր օրինական ուժի մեջ:
Լրահոս
0