https://arm.sputniknews.ru/20220408/kirkvorvovi-hajry-verakendanacman-bazhanmunqum-e-bzhishknery-pajqarum-en-nra-kjanqi-hamar-40704570.html
Կիրկորովի հայրը վերակենդանացման բաժանմունքում է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Կիրկորովի հայրը վերակենդանացման բաժանմունքում է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Sputnik Արմենիա
Բեդրոս Կիրկորովի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T17:14+0400
2022-04-08T17:14+0400
2022-04-08T17:19+0400
ֆիլիպ կիրկորով
հայր
հիվանդանոց
բժիշկ
սիրտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34143126_25:276:1075:866_1920x0_80_0_0_1a3ef115f828ebbe20246e16c9cc1454.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երգիչ Բեդրոս Կիրկորովը` Ֆիլիպ Կիրկորովի հայրը, սրտի հետ կապված խնդիրների պատճառով հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Տեղեկությունը հայտնել է РБК-ն` վկայակոչելով բժշկական ոլորտում իր աղբյուրները։89-ամյա արտիստի մոտ ախտորոշվել է սրտի խրոնիկ անբավարարություն։ Նա գտնվում է Վիշնևսկու անվան երրորդ կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը։Բեդրոս Կիրկորովը (իսկական ազգանունը` Կրիկորյան) ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին` բուլղարական Վարնա քաղաքում։ Նա սովորել է կոշկակարի մոտ և երգել քաղաքի երգչախմբում, իսկ ավելի ուշ` զինվորական անսամբլում։ 1960-ականների սկզբին նա տեղափոխվել է ԽՍՀՄ և ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։ Խորհրդային Միությունում նա սկսել է ելույթ ունենալ տարբեր նվագախմբերի հետ, թողարկվել է մի քանի ձայնապնակ։Այսօր կյանքի ու մահվան շեմին էի. Անդրեն հիվանդանոցում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34143126_90:283:1011:973_1920x0_80_0_0_763167cbdfe748bc96e653372753ece4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիլիպ կիրկորով, հայր, հիվանդանոց, բժիշկ, սիրտ
ֆիլիպ կիրկորով, հայր, հիվանդանոց, բժիշկ, սիրտ
Կիրկորովի հայրը վերակենդանացման բաժանմունքում է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
17:14 08.04.2022 (Թարմացված է: 17:19 08.04.2022) Բեդրոս Կիրկորովի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երգիչ Բեդրոս Կիրկորովը` Ֆիլիպ Կիրկորովի հայրը, սրտի հետ կապված խնդիրների պատճառով հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Տեղեկությունը հայտնել է РБК-ն` վկայակոչելով բժշկական ոլորտում իր աղբյուրները։
89-ամյա արտիստի մոտ ախտորոշվել է սրտի խրոնիկ անբավարարություն։ Նա գտնվում է Վիշնևսկու անվան երրորդ կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը։
«Ճիշտ է, Բեդրոսը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը ծանր է, սակայն պրոֆեսոր Ամիրան Ռևիշվիլին ամեն ինչ անում է նրա կյանքը փրկելու համար։ Դա տեղի է ունեցել հենց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին։ Աղոթում ենք, որ Բեդրոսի առողջության վերաբերյալ լավ լուր կստանանք։ Հույս ունենք, որ ամեն ինչ կանցնի»,– նշել է հայտնի երգչի ներկայացուցիչը։
Բեդրոս Կիրկորովը (իսկական ազգանունը` Կրիկորյան) ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին` բուլղարական Վարնա քաղաքում։ Նա սովորել է կոշկակարի մոտ և երգել քաղաքի երգչախմբում, իսկ ավելի ուշ` զինվորական անսամբլում։ 1960-ականների սկզբին նա տեղափոխվել է ԽՍՀՄ և ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։ Խորհրդային Միությունում նա սկսել է ելույթ ունենալ տարբեր նվագախմբերի հետ, թողարկվել է մի քանի ձայնապնակ։