https://arm.sputniknews.ru/20220408/irana-adrbejanakan-sahmanin-krkin-hradzgutjun-e-eghel-iih-qaghaqaci-e-spanvel-40687517.html
Իրանա-ադրբեջանական սահմանին կրկին հրաձգություն է եղել. ԻԻՀ քաղաքացի է սպանվել
Իրանա-ադրբեջանական սահմանին կրկին հրաձգություն է եղել. ԻԻՀ քաղաքացի է սպանվել
Sputnik Արմենիա
Հանցագործների մոտ թմրանյութեր ու զենք են հայտնաբերել։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T13:08+0400
2022-04-08T13:08+0400
2022-04-08T13:08+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայ-ադրբեջանական
հրաձգություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1764/62/17646248_0:106:1025:682_1920x0_80_0_0_8b1a9ef9e5d0463083dc2c772ff71c8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երեկ երեկոյան իրանա-ադրբեջանական սահմանին կրկին հրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:Գերատեսչության տվյալներով՝ Իրանի երեք քաղաքացիներ փորձել են հատել պետական սահմանը։ Սահմանապահները նկատել են և համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Իրավախախտներից մեկին հաջողվել է թաքնվել, երկրորդը ձերբակալվել է, իսկ երրորդը՝ սպանվել։Իրանցիների մոտ հայտնաբերվել է ԱԿՄ ինքնաձիգ, 24 կգ թմրանյութով 2 փաթեթ (մարիխուանա, հերոին, օփիում, մետամֆետամին) և մեթադոնի 300 հաբ:Ըստ Qafqazinfo.az–ի` սպանվածը ոմն Պահլավանի Բեյրաք Յաշիլօղլին է, իսկ ձերբակալվածը՝ Պիրանի Բեհրուդ Մոհամմադօղլին։Ադրբեջանի սահմանապահների և իրանցիների միջև փոխհրաձգություն է եղել Ջրականի հատվածում
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1764/62/17646248_52:0:961:682_1920x0_80_0_0_c5963b80d378cbbd4dd0a73d0d021613.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, հրաձգություն
իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, հրաձգություն
Իրանա-ադրբեջանական սահմանին կրկին հրաձգություն է եղել. ԻԻՀ քաղաքացի է սպանվել
Հանցագործների մոտ թմրանյութեր ու զենք են հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երեկ երեկոյան իրանա-ադրբեջանական սահմանին կրկին հրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը:
Գերատեսչության տվյալներով՝ Իրանի երեք քաղաքացիներ փորձել են հատել պետական սահմանը։ Սահմանապահները նկատել են և համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Իրավախախտներից մեկին հաջողվել է թաքնվել, երկրորդը ձերբակալվել է, իսկ երրորդը՝ սպանվել։
Իրանցիների մոտ հայտնաբերվել է ԱԿՄ ինքնաձիգ, 24 կգ թմրանյութով 2 փաթեթ (մարիխուանա, հերոին, օփիում, մետամֆետամին) և մեթադոնի 300 հաբ:
Ըստ Qafqazinfo.az–ի` սպանվածը ոմն Պահլավանի Բեյրաք Յաշիլօղլին է, իսկ ձերբակալվածը՝ Պիրանի Բեհրուդ Մոհամմադօղլին։