00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կարող է Չինաստանի հետ զարգացնել համագործակցությունը թվային տեխնոլոգիաների ոլորտում

© Sputnik / Asatur YesayantsՄհեր Սահակյանը «Հայաստան և Չինաստան.Վերաիմաստավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը» թեմայով գիտաժողովի ժամանակ (8 ապրիլի, 2022թ)․ Երևան
Մհեր Սահակյանը «Հայաստան և Չինաստան.Վերաիմաստավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը» թեմայով գիտաժողովի ժամանակ (8 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Մհեր Սահակյանը «Հայաստան և Չինաստան.Վերաիմաստավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը» թեմայով գիտաժողովի ժամանակ (8 ապրիլի, 2022թ)․ Երևան
Բաժանորդագրվել
Չինաստանը աշխարհում երկրորդ տնտեսությունն ունի, տեխնոլոգիական հսկա է, որի հետ փոխգործակցությունը կհանգեցնի տեխնոլոգիաների զարգացման նաև Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանը կարող է զարգացնել համագործակցությունը Չինաստանի հետ թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Ավելին, հայ մասնագետները կարող են իրենց ներդրումն ունենալ «Թվային մետաքսե ճանապարհ» չինական նախաձեռնության մեջ։
Այս մասին «Հայաստան–Չինաստան» հարթակ–ֆորումի բացմանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Չինաստան–Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը։
Ֆորումն ակադեմիական հարթակ է` ուղղված երկու երկրների դիվանագետների և մասնագետների միջև շփումների և փոխգործակցության ակտիվացմանը։ Այն կօգնի նրանց համագործակցության ուղիներ գտնել, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել։
«Չինաստանը գերտերություն է, աշխարհում երկրորդ տնտեսությունն ունի, և Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել նրա հետ հարաբերությունները։ Նախևառաջ մենք պետք է հասկանանք` ինչ ենք ուզում Չինաստանից, իսկ Չինաստանը հասկանա` ինչ է ուզում մեզնից», – ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` հարթակը կհամախմբի երկու երկրների մասնագետների, որոնք քայլեր կձեռնարկեն համագործակցության ընդլայնման համար։ Սահակյանը նշեց, որ հարթակը Հայաստանն ավելի ճանաչելի կդարձնի Չինաստանում։
Ինչ վերաբերում է փոխգործակցությանը, ապա Սահակյանը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության ներուժը մեծ է, երկրները կարող են համագործակցել տարբեր ոլորտներում` տեխնոլոգիաների և առողջապահության։
Մասնագետը կարծում է, որ ներկա պահին դժվար է խոսել լոգիստիկայի ոլորտում փոխգործակցության և հնարավորությունների մասին։ Հայաստանը կարող է դառնալ «Նոր մետաքսե ճանապարհ» գլոբալ նախագծի մի մաս։ Սակայն դրա համար Երևանը պետք է լուծի լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև իր տարածքում ավարտին հասցնի տրանսպորտային նախագծերը։
Եթե մոտ ապագայում Երևանը ավարտի «Հյուսիս–Հարավ» ճանապարհի շինարարությունը, լուծվի Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը, ապա հայկական երկաթուղին ևս կկարողանա միանալ Չինաստանի տնտեսական գոտուն։
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին
Լրահոս
0