https://arm.sputniknews.ru/20220408/harcvatsneri-68-tvokvosy-dem-e-turqiaji-het-haraberutjunneri-hastatmany-gallup-40688078.html
Հայաստանում հարցվածների 68%-ը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը. GALLUP
Հայաստանում հարցվածների 68%-ը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը. GALLUP
Sputnik Արմենիա
Հետազոտությունն անցկացվել է հեռախոսով։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T13:21+0400
2022-04-08T13:21+0400
2022-04-08T14:26+0400
հայաստան
թուրքիա
հարցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0c/39682626_0:0:1601:901_1920x0_80_0_0_8a5be4dec6bd8bc4b3a8ee1f5f3713a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում հարցվածների 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով հարցման տվյալները։Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է ապրիլի 2-6-ը և հեռախոսով։ 1002 անձ է մասնակցել հարցմանը։Այսինքն` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում հարցվածների 26, բացասական` 68 %-ը։Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դրանից հետո Sputnik Արմենիան դիմել էր ԱԳՆ` տեղեկանալու, թե ինչ հարցման մասին է խոսքը։ Ի պատասխան ԱԳՆ–ից հայտնել էին, որ ՀՀ ԱԳ նախարարի ներկայացրած դիրքորոշումը հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0c/39682626_72:0:1495:1067_1920x0_80_0_0_9ca456caf75aa28fe4994a391db77f60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, հարցում
հայաստան, թուրքիա, հարցում
Հայաստանում հարցվածների 68%-ը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը. GALLUP
13:21 08.04.2022 (Թարմացված է: 14:26 08.04.2022) Հետազոտությունն անցկացվել է հեռախոսով։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում հարցվածների 68 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով հարցման տվյալները։
Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է ապրիլի 2-6-ը և հեռախոսով։ 1002 անձ է մասնակցել հարցմանը։
«Հարցին, թե կո՞ղմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը` հարցվածների 59.3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ դեմ է։ Բացի այդ, 8.7 տոկոսն էլ ասել է, որ ավելի շուտ դեմ է դրան։ Իսկ ահա ավելի շուտ կողմ է հարցվածների 15.1 տոկոսը, միանշանակ կողմ` 11.2 տոկոսը»,–ասաց Նավասարդյանը։
Այսինքն` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում հարցվածների 26, բացասական` 68 %-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում
ասել էր, որ Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Դրանից հետո
Sputnik Արմենիան դիմել էր ԱԳՆ` տեղեկանալու, թե ինչ հարցման մասին է խոսքը։ Ի պատասխան ԱԳՆ–ից հայտնել էին, որ ՀՀ ԱԳ նախարարի ներկայացրած դիրքորոշումը հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում։