00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան կրկնակի հարված է հասցնում Ռուսաստանին. ո՞րը կլինի պատասխանը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԵվրամիության դրոշը
Եվրամիության դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Եվրամիության դրոշը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նյութի հեղինակը կարծում է`ԵՄ–ն պետք է բոլորից շատ հետաքրքրված լինի, որ Ուկրաինայում մարտական գործողություններն արագ ավարտվեն։ Նրա կարծիքով` Եվրոպան ներկայիս իրավիճակում զոհ է, սակայն ոչ թե մտացածին ռուսական սպառնալիքի, այլ լրիվ կոնկրետ անգլոսաքսոնական խաղի։
Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի
Բոլորովին զարմանալի չէ, որ անգլոսաքսոնները` ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան, ուզում են, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում հնարավորինս երկար տևեն. նրանք իսկզբանե հետաքրքրված էին, որ Ռուսաստանում «երկրորդ Աֆղանստան» կազմակերպեն, խանգարեն ազատել Ուկրաինան արևմտյան ճիրաններից կամ գոնե ստիպեն դրա համար առավելագույն գին վճարել։
Զուգահեռաբար նրանք նաև երկրորդ խնդիրն են լուծում` ուժեղացնում են իրենց ազդեցությունը Եվրոպայի նկատմամբ` Հին աշխարհն աշխարհաքաղաքական առումով (զինվորական և տնտեսական միջոցներով, այդ թվում` ամերիկյան գազի մատակարարումների միջոցով) դնելով իրենցից էլ ավելի կախված վիճակի մեջ։ Այս իրավիճակում Եվրոպան զոհ է դառնում` բայց ոչ թե մտացածին ռուսական սպառնալիքի, այլ կոնկրետ անգլոսաքսոնական խաղի։
Եթե այդ պարզ կոմբինացիան հասկանում է ողջ աշխարհը` Եվրոպայից հեռու չինացիներից մինչև արաբներ, ապա, թվում է` ԵՄ–ում էլ առնվազն պետք է կասկածներ ունենան այդ առումով։
Այսինքն` ԵՄ–ն պետք է բոլորից շատ շահագրգռված լինի Ուկրաինայում մարտական գործողությունների շուտափույթ ավարտի հարցում, որպեսզի անգլոսաքսոններին զրկի ԵՄ-ին ռուսական էներգակիրների մատակարարումների վերաբերյալ տեղեկատվական հարձակումներն ընդլայնելու առիթից ու այդպիսով թուլացնի ատլանտյան «սանձը»։
Առավել զարմանալի է, որ Եվրոպայի ղեկավարները գնալով ավելի հստակ խաղադրույք են կատարում մարտական գործողությունների ձգձգման վրա` չհասկանալով, ինչի դա կարող է ի վերջո հանգեցնել։
Վաղը Կիև կժամանեն ԵՄ առաջնորդները` ԵՀ–ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Կժամանեն Ռուսաստանի հետ ռազմական գործողություններում Ուկրաինային աջակցելու համար, ընդ որում աջակցելու ոչ թե բարոյապես, այլ նյութապես, այսինքն` զենք մատակարարելով։ Թեպետ ԵՄ–ում հայտարարում են, որ ձգտում են խուսափել Ռուսաստանի հետ անմիջական հակամարտությունից, զուգահեռ անընդհատ ընդգծում են, որ չեն ցանկանում, որ Ուկրաինան պարտվի, այդ պատճառով շարունակելու են զինել Կիևին։ Բայց ո՞րն է այդ մատակարարումների իմաստը։ Բրյուսելում հավատո՞ւմ են, որ Ռուսաստանը կդադարեցնի գործողությունները։ Հույսը դրել են Ուկրաինայի հաղթանակի՞ վրա։ Հասկանալի է` ԱՄՆ–ն և Բրիտանիան ուզում են, որ մարտական գործողություններն ավելի երկար տևեն, նրանց դա ձեռնտու է։ Իսկ ինչի՞ է ուզում հասնել ԵՄ–ն։
Ժոզեպ Բորելը երեկ Եվրախորհրդարանում բացատրում էր, որ ԵՄ–ն անտարբեր չէ հակամարտության հանգուցալուծման նկատմամբ ու այդ իսկ պատճառով ձգտելու է կարգավորել ճգնաժամը «հնարավորինս արագ, բայց ոչ ցանկացած գնով»։
Վաշինգտոնը վերահսկում է Կիևին և դրդում շարունակել մարտական գործողությունները․Լավրով
«Կարծիքներ էին հնչում, որ կարճ ժամկետներում հակամարտությունն ավարտելու լավագույն տարբերակը Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցումը կլիներ, բայց երբ մարտական գործողություններն ավարտվեն, ո՞րը կլինի արդյունքը։ Եթե ամեն ինչ ավարտվի միլիոնավոր փախստականներով ու հազարավոր զոհվածներով ավերված և պարտված երկրով, ապա մենք դա չենք ուզում։ Այդ պատճառով պետք է շարունակենք զինել Ուկրաինային։ Պետք է ավելի քիչ ծափահարել և ավելի շատ օգնել։ Ուկրաինացիները մեզնից նոր մատակարարումներ են ակնկալում, և մենք դա անում ենք։ Մենք պետք է շարունակենք զինել Ուկրաինային` չմտնելով հակամարտության մեջ, որում գնալով ավելի մեծ թվով երկրներ են ներգրավվում։ Նմանատիպ հակամարտությունները հաղթում են զենքով և հակառակորդին տնտեսապես թուլացնելով»։
Այսինքն` ԵՄ–ն, ըստ էության, բացեիբաց իրեն հակամարտող կողմ է համարում, չէ որ սկզբում Ռուսաստանին տոտալ տնտեսական շրջափակում հայտարարեց, իսկ այժմ ուզում է ավելացնել Ուկրաինայի մատակարարումները։
Միևնույն ժամանակ Բորելն ասում է, որ իրենք վիճակում են գտնվում. «Մենք ուզում ենք օգնել Ուկրաինային, սակայն չենք ցանկանում միջամտել ռազմական գործողություններին։ ԵՄ–ն ռազմական միություն չէ, բայց կարծում եմ`պետք է օգնենք Ուկրաինային։ Մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, բայց, կարմիր գծերը չանցնելով, որպեսզի հակամարտությունը չտարածվի»։
Բնականաբար ուղիղ ռազմական հակամարտություն չեն ցանկանում ո՛չ ԵՄ–ն, ո՛չ Ռուսաստանը, քանի որ դա կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի հակամարտությունը, այսինքն` միջուկային զենք ունեցող հակառակորդների։ Բայց Ուկրաինային աջակցելը ԵՄ–ն իր համար ամոթալի չի համարում. դա հենց այնպես, մանրուք է, ընդամենը` զենք։
Հասկանալի է, որ եվրոպական որևէ մատակարարում չի կանգնեցնի ռուսական ռազմական գործողությունների ընթացքը։ Նախ` որովհետև եվրոպացիները ծանր տեխնիկա և ավիացիա մատակարարելու հնարավորություն չունեն այնտեղ, որտեղ հիմնական մարտերն են գնում, այսինքն` Դոնբաս։ Երկրորդը` մատակարարումների նոմենկլատուրան էլ բավական սահմանափակ է, օրինակ, բունդեսվերի պահեստներն անվերջ չեն, այնպես որ խոսքն արդեն հատուկ Ուկրաինայի համար զենք գնելու մասին է։
Ու թեև մարտական գործողությունների ընթացքը փոխել ամեն դեպքում չի հաջողվի, եվրոպական մատակարարումներն ընդամենը կարող են երկարաձգել ուկրաինական բանակի հոգեվարքը` երկարացնելով նրա դիմադրությունը։ Ռուսաստանը ստիպված կլինի ավելի շատ ուժ և միջոցներ ծախսել Ուկրաինայի ԶՈւ արևմտյան օգնությունը վերացնելու համար, բայց Մոսկվան կես ճանապարհին չի կանգնի։ Այսինքն` Ռուսաստանի նպատակը պարզ է, իսկ ահա ԵՄ–ինը հարցեր է ծնում։
Բորելն ասում է` «անհրաժեշտ է ապահովել, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունների գնա ուժի դիրքից»։ Այսինքն` պարզաբանենք` պահպանելով այդ թվում նաև ուժեղ բանակը։ Ստացվում է, որ ԵՄ–ում կարծում են, որ Ռուսաստանին ամեն դեպքում հնարավոր է ստիպել հրաժարվել նույնիսկ Ուկրաինայի ապառազմականացումից։ Զարմանալի կարճատեսություն։
Եթե եվրոպացիները չեն հավատում դրան, նշանակում է`զենք մատակարարելով նրանք նույն նպատակն են հետապնդում, ինչ անգլոսաքսոնները` պարզապես մարտական գործողությունները հնարավորինս ձգձգել։ Բայց այդ դեպքում պետք է վերադառնալ եվրոպացիների համար գլխավոր հարցին։ Եվրոպացիների ինչի՞ն է պետք իրենց արևելյան սահմաններում շարունակական մարտական գործողությունները։
Ձեռնտո՞ւ է նրանց։ Ոչ։ Ավելի ուժե՞ղ է դարձնում նրանց։ Ոչ, թուլացնում է բոլոր չափանիշներով։
Մեծացնում է կախումն արտաքին ուժերից։ Այո, միանշանակ, և բոլորը գիտեն, որոնք են այդ արտաքին ուժերը։
Որքան երկար տևեն մարտական գործողություններն Ուկրաինայում, այնքան ավելի շատ ԵՄ–ն ՆԱՏՕ–ի կցորդ կդառնա։ Այսինքն` ատլանտյան նախագիծն ամբողջությամբ իրեն կենթարկեցնի Եվրոպայի նախագիծը, իսկ միասնական Եվրոպա կառուցելու գերմանա–ֆրանսիական ամբիցիաներն այդ պետքում կարելի է պատմության աղբանոցը նետել։
Ռուսաստանն ամեն դեպքում Ուկրաինային դեպի իրեն կշրջի` չկորցնելով, այլ ուժեղացնելով իր կշիռն աշխարհում։ Եվրոպան ոչ միայն չի պահի Ուկրաինան իր ազդեցության ոլորտում, այլև իր ապագան կդնի անգլոսաքսոնների ամբիցիաների զոհասեղանին։ Բացի այդ, այդ զոհաբերությունը չի գնահատվի անգլոսաքսոնների կողմից, որոնք առանց այդ էլ եվրոպացիներին իրենց դրածոն են համարում։ Այդ զոհաբերությունը չի օգնի նաև անգլոսաքսոններին պահպանել իրենց փլուզվող գլոբալ նախագիծը։
Այսինքն` Եվրոպան սկզբում պարզապես կկորցնի Ուկրաինան յուրացնելու ծրագրերը (իսկ նման ծրագրեր ունեին, թող որ ոչ բոլորը) ու Ռուսաստանի հետ բոլոր կապերը, այնուհետև ներկայիս կենսամակարդակը, տնտեսական ինքնուրույնությունն ու աշխարհաքաղաքական ամբիցիաները։ Ու չի կարողանա այլևս նույնիսկ երազել ռազմավարական ավտոնոմիայի մասին։ Եվ դա միայն սկիզբն է. հետո շարունակություն է լինելու։ Չէ՞ որ եվրոն արդեն վարկաբեկվել է (ռուսական ակտիվների սառեցումից հետո), իսկ Չինաստանի հետ կապերն աստիճանաբար կկործանվեն անգլոսաքսոնների ձեռամբ (Բորելը խոստովանել է, որ ՉԺՀ–ում վերջերս անցկացված գագաթնաժողովը «խուլերի երկխոսություն» էր, և իրենք որևէ բանի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չեն բերել)։ Ի՞նչ կմնա ԵՄ–ի կշռից աշխարհում։
Արևմուտքի սցենարը չիրականացավ. Միշուստինը` հակառուսական պատժամիջոցներին հակազդելու մասին
Ինչ կլինի բուն ԵՄ–ի հետ` ով է կառույցն ամրացնելու Ռուսաստանի հետ մշտական առճակատման ու Չինաստանի հետ սառը պատերազմի պայմաններում։ Դրան գումարած եվրոպական էներգետիկայի անգլոսաքսոնական ճնշումը։
Ահա այն հարցերը, որոնք հրատապ լուծում են պահանջում ԵՄ ղեկավարության կողմից, մինչդեռ նրանք խաղադրույք են կատարում Ուկրաինայում ռազմական գործողությունների ձգձգման վրա` կարծելով, որ դրանով ուժեղ հարված են հասցնում է Ռուսաստանին։ Եվ չնկատելով, որ այդպիսով ձգում է սեփական վզին փաթաթված թոկը։
Լրահոս
0