00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երբ ծխողների առջև փակում են բոլոր դռները, նպաստում են, որ մարդիկ օրենք խախտեն. Պիպոյան

Պիպոյան․ Երբ ծխողների առջև փակում են բոլոր դռները, դրանով նպաստում են, որ մարդիկ օրենք խախտեն
Բաժանորդագրվել
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հակածխախոտային օրենսդրության հետ կապված որոշ վիճահարույց դրույթների։
Հակածխախոտային օրենսդրությունը Հայաստանում խիստ անհրաժեշտ է, բայց այն պետք է ունենա տրամաբանություն, ուղղված լինի ոչ թե անձանց դեմ, այլ ծխելու երևույթի և ունենա կանխարգելիչ էֆեկտ, մինչդեռ երբ փակում են բոլոր դռներն ու չեն տալիս ընտրության հնարավորություն, դրանով նպաստում են, որ մարդիկ մտածեն օրենք խախտելու մասին։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա առաջարկում է ընդհանրապես հանրային առևտրի կետերում արգելել ծխախոտի վաճառքը, սակայն հնարավորություն ընձեռել, որպեսզի որոշ տարածքներում լինեն առանձնացված փոքր մասնագիտական խանութներ։ Այդ դեպքում տնտեսությունը վնաս չի կրի, ենթակառուցվածքը կզարգանա, իսկ մյուս կողմից էլ կլուծվի հանրային առողջապահական կարևոր խնդիրը։
«Բերել են օրենք, որը մտածված ու տեղայնացված չէ։ Հակածխախոտային օրենքը` որպես ռեֆորմ, աշխարհում ամենադժվար ռեֆորմներից է, և չկա գեթ մեկ երկիր, որը կարողացել է առանց ներառականության տվյալ ռեֆորմը խելիքի բերել: Մեր խնդիրն այն է, որ այս օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ ներառականություն չենք ապահովել։ Իսկ այնտեղ, որտեղ ապահովված չէ ներառականություն, հնարավոր չէ ունենալ լավագույն լուծումներ»,– պարզաբանեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահը։
Նրա դիտարկմամբ` մենք պետք է ոչ թե ամբողջ օրենսդրությունը փոխենք կամ օրենքի մի դրույթը, այլ առանձին–առանձին խմբագրենք, վերանայենք ու վերաիմաստավորենք կետերը։
«Բուռնութի՞ն էլ է մտնելու ծխախոտային սահմանափակումների մեջ». Վարդանյանը` Նանուշյանին
Պիպոյանը կողմ է, որ հանրային տարածքներում ծխելն արգելվի, սակայն դա չպետք է տարածվի նեղ մասնագիտացված առանձին վայրերի վրա, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման համար։
«Չծխող մարդը սիգար–ակումբի հետ ի՞նչ գործ ունի։ Այնտեղ գնալու են միայն նրանք, ովքեր ծխում են, այստեղ չծխող մարդու իրավունքի խախտման հարց չկա։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում սիգար–ակումբների գործունեության դադարեցումը։ Սիգար ծխողներն ի՞նչ անեն, գնան իրենց տանեցիների՞ն ծխահարեն։ Ընդամենը պետք է մտածված մոտեցում ցուցաբերել, որպեսզի ունենաք իրավունքների բալանսավորված համակարգ»,– ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։
Պիպոյանի կարծիքով`առողջապահության նախարարության հիմնավորումներն ու ապացուցողական տվյալները, որոնց մի մասը խեղաթյուրված փաստերի հիման վրա են, կեղծ մոլորություն են առաջացրել, ուստի շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ թե խուսափենք ռեֆորմից, այլ անենք իրական բարեփոխում, որը լիարժեքորեն կյանքի կկոչվի։ Նրա բնութագրմամբ` աշխարհի ամենավատ երևույթն այն է, երբ կա օրենք, բայց մարդիկ մտածում են ոչ թե այն պահպանելու, այլ շրջանցելու մասին։
Ծխախոտային մարտեր Հայաստանում. ո՞ւմ են ձեռնտու նոր սահմանափակումներն ու արգելքները
Նշենք, որ ԱԺ–ի ընդունած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020-ի մարտի 21-ից:
Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` հնարավորություն տալով պատրաստվել դրանց:
Լրահոս
0