00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ հունն արդեն գծվել է․Լավրովը կոչ է արել Բրյուսելին չխանգարել Երևանի և Բաքվի գործընթացին

© Sputnik / Asatur YesayantsԳեղարքունիք. սահման
Գեղարքունիք. սահման - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Գեղարքունիք. սահման. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ սահմանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ:
Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին՝ նա հիշեցրել է այն պայմանավորվածությունների մասին, որոնք նախկինում ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից, մասնավորապես՝ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին:
«Ի սկզբանե մենք ելնում ենք նրանից, որ սահմանազատման և ապաշրջափակման նախապատրաստման, ինչպես նաև Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների հիմքում ընկած են Պուտինի՝ Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել է նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ սահմանագծման գործընթացին, ապա անցյալ տարվա նոյեմբերին Սոչիում երեք առաջնորդները համաձայնեցրել են հանձնաժողովի ստեղծման աշխատանքները մինչև 2021 թվականի վերջը, ինչի մասին հայտարարվել էր մամուլի ասուլիսում: Այդ հարցը բարձրացվել է նաև Բրյուսելում։
«Ես մեր (հայ) գործընկերոջից հարցրի, թե որքանով է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը համապատասխանում նրան, ինչի մասին պայմանավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները։ Պատասխան ստացա, որ դա բացարձակապես նույն հունի մեջ է, և իրավիճակը զարգանում է։ Շատ կուզեի, որ մեր եվրոպացի գործընկերները հասկանային, որ այդ հունն արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 ու 2021 թվականներին, և որ նրանք այդ հունով ինչ-որ խոչընդոտներ, պատնեշներ ու ինչ-որ այլ բաներ չստեղծեն», – ավելացրել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան լիովին հավատարիմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նորմալ հարաբերություններ հաստատելու հարցում օգնելու գաղափարին: Նախարարը նշել է, որ սահմանի սահմանազատումը այդ աշխատանքի մի մասն է։
«Մենք այսօր հաստատել ենք, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների որոշումն այն մասին, որ սահմանազատման հանձնաժողովը կլինի երկկողմ՝ ռուսական կողմի խորհրդատվական մասնակցությամբ, ուժի մեջ է մնում։ Եվ պատճառը ոչ միայն այն է, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբը քարտեզներ ունի, այլև այն, որ այդ տարածքում համատեղ բնակությունը թույլ է տալիս հուսալ, որ նման ձեւաչափով այս հարցերը կլուծվեն մի փոքր ավելի արդյունավետ», – պարզաբանել է Լավրովը։
Շարունակում ենք հավատալ, որ խաղաղապահներին կհաջողվի վերականգնել ստատուս քվոն. Միրզոյան
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանի սահմանազատման ու սահմանագծման երկկողմ հանձնաժողով: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետագա հայտարարության մեջ պարզաբանվել է, որ խոսքը երկկողմ հանձնաժողովի՝ աշխատանքային խմբի մասին է, սահմանամերձ հարցերը լուծելու ու Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով: Արցախի հարցը հայտարարության տեքստում չի հիշատակվել։
Լրահոս
0