https://arm.sputniknews.ru/20220408/aghmkaharujc-depqic-hetvo-avani-taghapeti-teghakaly-hrazharakani-dimum-e-nerkajacrel-40680998.html
Աղմկահարույց դեպքից հետո Ավանի թաղապետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
Աղմկահարույց դեպքից հետո Ավանի թաղապետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
Sputnik Արմենիա
Փետրվարին Պողոսյանի մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Նա ասել էր, որ կաթուցիչը գտել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել... 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T10:04+0400
2022-04-08T10:04+0400
2022-04-08T10:08+0400
հայաստան
երևան
ներսես պողոսյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39220563_0:70:2049:1222_1920x0_80_0_0_3801ca4c3ca436353911d48df04623d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։Փոխթաղապետը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել էր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը։Նրա մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Ըստ մամուլի` Պողոսյանն ասել էր, որ կաթուցիչը գտել է մեկ օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել գցել։Ավելի ուշ ոստիկանությունը փոխթաղապետի տանն իրականացված խուզարկությամբ նաև քիչ չափաբաժնով հաշիշ էր հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ։Մեկնաբանելով այդ միջադեպը` Պողոսյանը լրագրողներին ասել էր. «Ասենք, խի՞ ա հենց գրվել հաշիշ։ Կարո՞ղ ա՝ դեղորայք էլ են գտել ես տեղյակ չեմ։ Դիակ, բան են գտել մեր տնից՝ ես տեղյակ չեմ ։ Թե չէ էդ հաշիշը սարքել են հանրային քննարկման ինչ-որ առարկա։ Սիրուն չի ուղղակի, էլի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան, պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան, հասցնեն ինչ-որ պիպետկի»։Ներսես Պողոսյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019թ. փետրվարի 20-ին։2016թ. մայիսի 31-ին նա կալանավորվել էր Ժիրայր Սեֆիլյանի գործով։ 2018թ. հունիսի 13-ին, «թավշյա հեղափոխությունից» հետո նա ազատ էր արձակվել:Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39220563_0:0:1877:1408_1920x0_80_0_0_ffc505e5deb7fed0f6020323883787fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, ներսես պողոսյան, պաշտոն
հայաստան, երևան, ներսես պողոսյան, պաշտոն
Աղմկահարույց դեպքից հետո Ավանի թաղապետի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
10:04 08.04.2022 (Թարմացված է: 10:08 08.04.2022) Փետրվարին Պողոսյանի մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Նա ասել էր, որ կաթուցիչը գտել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել գցել։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը։
Փոխթաղապետը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։
Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել էր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը։
Նրա մոտ
հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ: Ըստ մամուլի` Պողոսյանն ասել էր, որ կաթուցիչը գտել է մեկ օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում, վերցրել է ու մոռացել գցել։
Ավելի ուշ ոստիկանությունը փոխթաղապետի տանն իրականացված խուզարկությամբ նաև քիչ չափաբաժնով հաշիշ էր հայտնաբերել։ Հարուցվել էր քրեական գործ։
Մեկնաբանելով այդ միջադեպը` Պողոսյանը լրագրողներին ասել էր. «Ասենք, խի՞ ա հենց գրվել հաշիշ։ Կարո՞ղ ա՝ դեղորայք էլ են գտել ես տեղյակ չեմ։ Դիակ, բան են գտել մեր տնից՝ ես տեղյակ չեմ ։ Թե չէ էդ հաշիշը սարքել են հանրային քննարկման ինչ-որ առարկա։ Սիրուն չի ուղղակի, էլի, տհաճ ա։ Մի հատ թող հետ գնան, պարոն Պողոսյանի ապրածը նայեն, անցած ճանապարհը նայեն, նոր գան, հասցնեն ինչ-որ պիպետկի»։
Ներսես Պողոսյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019թ. փետրվարի 20-ին։
2016թ. մայիսի 31-ին նա կալանավորվել էր Ժիրայր Սեֆիլյանի գործով։ 2018թ. հունիսի 13-ին, «թավշյա հեղափոխությունից» հետո նա ազատ էր արձակվել: