00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
7 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Осторожно, дети!
Повышение стипендий, запрет энергетиков детям, вред от редких имен
15:04
24 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը շարունակում է սրել լարվածությունը. Միրզոյանը` Արցախի մասին

© Sputnik / Пресс-служба МИД РФԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանի խոսքով` Ադրբեջանը չի կատարում գերիների վերադարձի մասին եռակողմ հայտարարության կետը և շարունակում է սրել Ղարաբաղի շուրջ լարվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ սրել լարվածությունը Ղարաբաղում։ Մոսկվայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմի գործողություններն ուղղված են հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Պետք է նշեմ և՛ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող գազատարի հատվածում գազամատակարարումը խափանելը, և՛ հրադադարի ռեժիմի մշտական խախտումը, և՛ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի ներխուժելը»,– ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է արգելափակել միջազգային կառույցների գործունեությունը Ղարաբաղում։
Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանի տարածքով վերտարածքային միջանցքի մասին, ինչը, Միրզոյանի խոսքով, խանգարում է հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններին։
Նա կարևորել է Ռուսաստանի միջնորդական դերը խաղաղ բանակցություններում` ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման շուրջ բանակցություններում:
Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Արցախում խաղաղության հաստատման առումով. Միրզոյան
«Ես Սերգեյ Վիկտորովիչին ներկայացրի, թե հայկական կողմն ինչ դիրքորոշում ունի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցում։ Այս կապակցությամբ իմ կողմից ևս մեկ անգամ հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը», - հավելել է նա։
Միրզոյանը նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակը մեկն էր` սադրանքներ թույլ չտալ և ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանն ընդհանուր առմամբ հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին։ Նա այդ համատեքստում հիշեցրել է, որ Ադրբեջանը չի կատարում ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի մասին կետը: Արդիական է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը:
ԼՂ–ում խաղաղապահներն իրենց առաքելությանը համապատասխան են գործում. Լավրով
Լրահոս
0