00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բունտ չկա. ընկերությունը դիմելու է դատարան

© Sputnik / Aram NersesyanԶանգեզուրի պղնձաձուլական գործարան
Զանգեզուրի պղնձաձուլական գործարան - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Բաժանորդագրվել
«Գեոպրոմայնինգ» ընկերության Հայաստանում հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիատի մասին մամուլում տարածված տեղեկությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԶՊՄԿ–ում հասունացող բունտի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կոմբինատում արտադրական աշխատանքներն ընթանում են սովորական ռեժիմով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Գեոպրոմայնինգ» ընկերության ՀՀ–ում հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը։
Նշենք, որ ԶՊՄԿ-ի գործունեությանը վերաբերող տեղեկությունները հայաստանյան մամուլում մեծ տարածում են գտել, թեև, ըստ ԶՊՄԿ-ի, դրանց սկզբնաղբյուրը «Փաստ» թերթի ս.թ. ապրիլի 5–ի հրապարակումն է եղել։
© ՓաստԹթու թան չէ, ամեն մարդու բան չէ
Թթու թան չէ, ամեն մարդու բան չէ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Թթու թան չէ, ամեն մարդու բան չէ
Ռուզաննա Գրիգորյանի հավաստմամբ` մարդիկ գալիս են աշխատանքի, հանգիստ պայմաններում աշխատում և որևէ խոչընդոտի չեն բախվում, հետևաբար զանգվածային դժգոհության կամ բողոքի մասին մամուլի հրապարակումները կոմբինատում նույնիսկ զարմանք են առաջացրել։
«Կոմբինատը շարունակում է աշխատել տարեկան արտադրական պլանի համաձայն։ Ներկայում ձեռնարկությունը շարունակում է իրականացնել կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիրը, որն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել ընդհանուր գործունեության վրա, այդ թվում` ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի մասով»,– մանրամասնեց «Գեոպրոմայնինգ» ընկերության Հայաստանում հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։
Նշենք, որ ըստ մամուլի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հերթական բունտն է հասունանում։ Աշխատակիցները որոշել են ընդվզել ներկայիս տնօրինության դեմ, քանի որ արտադրական ծավալները նվազել են, կոմբինատում էլ անկառավարելի վիճակ է ստեղծվել։
Ռուզաննա Գրիգորյանը հրապարակված տեղեկությանը հակադարձում է.
«Նախկին սեփականատերերի օրոք ԶՊՄԿ-ն ուներ անարդյունավետ և ոչ թափանցիկ կառավարման համակարգ, որը թույլ էր տալիս բազմաթիվ չարաշահումներ իրականացնել։ Նոր թիմը զգալի աշխատանք է կատարել ընկերության գործունեության արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև գործունեությունը բացարձակ թափանցիկ դարձնելու ուղղությամբ»։
«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին
Նրա խոսքով` կոմբինատում այժմ գնումներն իրականացվում են մրցութային կարգով, իսկ նախկին ոչ թափանցիկ «միջնորդներին» հեռացրել են։ Վերանայվել են հիմնական առևտրային պայմանագրերը` շուկայական պայմաններին համապատասխան, որի արդյունքում գները զգալի նվազել են։
Մամուլը նաև գրում է, որ եթե նախկինում ԶՊՄԿ-ն օրական800-1400 տոննա խտանյութ էր արտահանում, հիմա այդ ցուցանիշն ընդամենը 300-350 տոննա է, ինչն էլ, ըստ նույն աղբյուրի, աշխատակիցների շրջանում դժգոհությունների է հանգեցրել։
Արտադրական ծավալների նվազման մասին լուրերը մեր զրուցակիցը նույնպես ապատեղեկատվություն որակեց` հայտնելով, որ ԶՊՄԿ–ի 2022 թվականի արտադրական պլանով 25 տոկոանոց աճ է նախատեսվում։
«2022 թվականի արտադրության բյուջեի պլանը, որը մշակվել է նոր բաժնետերերի կառավարման թիմի կողմից, նախատեսում է արտադրության 25% աճ՝ համեմատած 2021 թվականի փաստացի արդյունքների հետ»,– ասաց նա։
Այսինքն` եթե 2021թ-ին 17,6 մլն տոննա հանքաքար է վերամշակվել, 2022թ–ին նախատեսվում է 22 մլն տոննայի վերամշակում։
ԶՊՄԿ-ի ղեկավարությունը հայտարարում է, որ մոտ ապագայում ապատեղեկության սկզբնաղբյուր լրատվամիջոցի դեմ հայտ է ներկայացնելու դատարան` կոմբինատի սեփականատերերի և ղեկավարության հեղինակությունը վարկաբեկող կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բունտ չկա. Ռուզաննա Գրիգորյան
Հիշեցնենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանում պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանողն ու վերամշակողն է: Վերջին տարիներին կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում անփոփոխ կերպով պահպանում է իր դիրքը առաջին հնգյակում։
Լրահոս
0