00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վտանգավոր գործընթացի վերջը կարող է լինել մեզ համար կործանարար պայմանագիրը. Բոզոյան

Բոզոյան․ Ադրբեջանին հաջողվել է դիվանագիտական հարթակում հետին պլան մղել ղարաբաղյան խնդիրը
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպմանը։
Եթե խոսում ենք միայն խաղաղ գործընթացի, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, տարածքային ամբողջականության համատեղ ճանաչման մասին, սակայն չի խոսվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես եղել է նախկինում, ապա նշանակում է, որ բրյուսելյան երեկվա հանդիպումն ընթացել է ադրբեջանական օրակարգով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Ըստ նրա` սպասելի էր, բայց նաև մտահոգիչ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ փաստացի չկար ո՛չ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ դրույթ, ո՛չ էլ այն, որ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի։ Բոզոյանի համոզմամբ` խնդիրը ոչ թե փաստաթղթի, այլ գործընթացի մեջ է, ըստ այդմ` եթե գործընթացը գնում է վտանգավոր հունով, ապա դրա վերջնարդյունքը լինելու է այնպիսի պայմանագիրը, որը կարող է կործանարար լինել մեզ համար։
«Բրյուսելյան երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ ադրբեջանցիներին հաջողվել է դիվանագիտական հարթակում հետին պլան մղել ղարաբաղյան խնդիրը` առաջին պլան բերելով խաղաղության գործընթացը։ Իհարկե խաղաղությունը նախընտրելի է, դրան ոչ ոք դեմ չէ, սակայն բոլորն էլ հասկանում են, որ լիարժեք խաղաղություն կհաստատվի միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ պարիտետային փոխզիջման գան և լինի փոխզիջումային ինչ–որ տարբերակ, մինչդեռ այժմ բոլոր խոսակցություններն այն մասին են, որ ՀՀ–ն պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` բացառելով արցախահայերի ինքնորոշման իրավունքի առաջնահերթությունը»,– նշեց քաղաքագետը։
Բոզոյանի կարծիքով` նախկին բոլոր դիվանագիտական գործընթացների ժամանակ արցախյան խնդիրը համարվում էր հայ–ադրբեջանական հակամարտության կենտրոնական բաղադրիչներից մեկը, այն, ինչ մենք տեսանք Մադրիդում, Ակվիլայում, Կազանում, երբ բոլորն էլ հասկանում էին, որ միայն փոխզիջումային ճանապարհը երկու ժողովուրդներին կտանի խաղաղության։ Մինչդեռ վերջին շրջանում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, տեսանելի է, թե ինչպես է հայկական կողմը զիջում իր բոլոր ռազմավարական հաջողությունները, կարծես Հայաստանի կարմիր գիծը դարձել է իր տարածքային ամբողջականությունը, և իշխանությունն արդեն մոռացել է Արցախի մասին։
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Լրահոս
0