https://arm.sputniknews.ru/20220407/ukrainajic-hajastan-zhamanvogh-hajery-kazatven-pshr-testi-vtsharic-40650270.html
Ուկրաինայից Հայաստան ժամանող հայերը կազատվեն ՊՇՌ թեստի վճարից
Ուկրաինայից Հայաստան ժամանող հայերը կազատվեն ՊՇՌ թեստի վճարից
Sputnik Արմենիա
Փոփոխություններ են արվել նաև ՀՀ ժամանող օդանավերի անձնակազմերի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների համար։ 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T15:29+0400
2022-04-07T15:29+0400
2022-04-07T15:29+0400
հայաստան
պշռ թեստ
հհ կառավարություն
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/48/16934818_0:85:1600:985_1920x0_80_0_0_9636cbece893e2ecaf2a94e02d068485.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ուկրաինայից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների ու հայերի ՊՇՌ հետազոտությունները կիրականացվեն անվճար: Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում` Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ելնելով` այդ երկրից ժամանող հայերի սոցիալ–ֆինանսական բեռը թեթևացնելու համար։Բացի այդ, նույն որոշմամբ սահմանվեց, որ ՀՀ սահմանային անցակետերում հնարավոր կլինի ՊՇՌ թեստի փոխարեն ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, որը նույնպես կնվազեցնի ՀՀ ժամանողների ֆինանսական բեռը:Որոշ փոփոխություններ են արվել նաև ՀՀ ժամանող օդանավերի անձնակազմերի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների համար։Կառավարության ընդունած նոր որոշմամբ` նրանք Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են։ Բայց եթե մինչև հաջորդ մեկնումը ՊՇՌ կամ արագ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնեն, կարող են այդ ընթացքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/48/16934818_88:0:1512:1068_1920x0_80_0_0_86490db04653e8e6c85bca4138911127.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պշռ թեստ, հհ կառավարություն, կորոնավիրուս
հայաստան, պշռ թեստ, հհ կառավարություն, կորոնավիրուս
Ուկրաինայից Հայաստան ժամանող հայերը կազատվեն ՊՇՌ թեստի վճարից
Փոփոխություններ են արվել նաև ՀՀ ժամանող օդանավերի անձնակազմերի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների համար։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ուկրաինայից
Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների ու հայերի ՊՇՌ հետազոտությունները կիրականացվեն անվճար: Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում` Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ելնելով` այդ երկրից ժամանող հայերի սոցիալ–ֆինանսական բեռը թեթևացնելու համար։
Բացի այդ, նույն որոշմամբ սահմանվեց, որ ՀՀ սահմանային անցակետերում հնարավոր կլինի ՊՇՌ թեստի փոխարեն ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, որը նույնպես կնվազեցնի ՀՀ ժամանողների ֆինանսական բեռը:
Որոշ փոփոխություններ են արվել նաև ՀՀ ժամանող օդանավերի անձնակազմերի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների համար։
Կառավարության ընդունած նոր որոշմամբ` նրանք
Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են։ Բայց եթե մինչև հաջորդ մեկնումը ՊՇՌ կամ արագ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնեն, կարող են այդ ընթացքում դուրս գալ ինքնամեկուսացումից: